ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-023-26.02.2019,10.04.2019-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

  1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համարակալումը խմբագրել՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 14-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաև հանել «նույն հոդվածը» բառերը:
  2. Նախագծի 1-ին հոդվածից հանել «լիազոր մարմնի կողմից վարկային գործունեություն իրականացնելու» բառերը՝ նկատի ունենալով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանված չէ թե որ մարմինն է հանդիսանում լիազոր:
  3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում լրացնել «ֆինանս», «ֆինանսավորում» և «ֆինանսների տրամադրում» բառերը՝ դիսպոզիցիան հստակեցնելու նպատակով:

 

    ՀԱՐԳԱՆՔՈՎ`

                                                                                             ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ