Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում  և փոփոխություններ       կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ -100-11.04.2019- Տ ՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

Առաջարկություններ

 

  1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում լրացնել նոր ենթակետ հետևյալ խմբագրությամբ.  «Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը»:
  2. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի « Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Կառավարությունը» բառերից հետո լրացնել «ինչպես նաև գետերի այն հատվածները, որտեղ կարելի է կառուցել փոքր հիդրոէլեկտրականներ:»
  3. Նախագծում նախատեսել ևս մեկ հոդված, որով կսահմանվի, թե ի՞նչ ժամկետում պետք է կառավարության կողմից ընդունվեն այդ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:

 

Հիմնավորում

 

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 30.1-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում: Այդ կապակցությամբ,  հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը, եթե օրենսդրական ակտով սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: