ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ Պ-106-15.04.2019-ՏՏԳԲ-011/0 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

 

N

Առաջարկության հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերվում է առաջարկությունը

Առաջարկությունը

փոփոխությունը, լրացումը

Առաջարկության վերաբերյալ հեղինակի հիմնական զեկուցողի եզրակացությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1.

ՀՀ կառավարություն

 «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով

«Հոդված 1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձինք (ներառյալ անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը)» բառերը:»

Չի ընդունվել

Չի ընդունվել

2.

ՀՀ կառավարություն

Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի նախագծում կատարել համարակալման փոփոխություն

օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «1)» համարակալումը փոխարինել «1.»-ով.

Ընդունվել է

Ընդունվել է

3.

ՀՀ կառավարություն

Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով խմբագրվող 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի՝ հետևյալ դրույքաչափերով՝

1) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչև հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայաններ, օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ քսանից մինչև հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ.

3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ տասնհինգից մինչև քսան Հայաստանի Հանրապետության դրամ.

4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ երեքից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ութ Հայաստանի Հանրապետության դրամ.

5) արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղ)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.

6) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում՝ հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով.

7) շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից դրա մասին տեղեկացվում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացվելու դեպքում՝ հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով:».

 

Ընդունվել է

Ընդունվել է

4.

ՀՀ կառավարություն

Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«2.1. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչև հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ։

2.2. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից դրա մասին տեղեկացվում է համայնքի ղեկավարին։».

 

Ընդունվել է

Ընդունվել է

5.

ՀՀ կառավարություն

Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի նախագծում կատարել համարակալման փոփոխություն

3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերի համարակալումը՝ «3)», «4)», «5)», «6)» կետերը համապատասխանաբար փոխարինել «3.» , «4.», «5.», «6.» կետերով.

Ընդունվել է

Ընդունվել է

6.

ՀՀ կառավարություն

Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի նախագծում կատարել խմբագրական փոփոխություն

4-րդ մասում «3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ» բառերը փոխարինել  «3-րդ մասը լրացնել նոր՝ 3-րդ կետով» բառերով.

Ընդունվել է

Ընդունվել է

7.

ՀՀ կառավարություն

Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի նախագծում կատարել խմբագրական փոփոխություն

5-րդ մասից հանել «Օրենքի 14-րդ» բառերը։

Ընդունվել է

ԸՒնդունվել է

8.

 

ՀՀ ԱԺ Իրավական փորձաքննության վարչություն

Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի նախագծում կատարել լրացում

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով կատարվող լրացման համաձայն՝ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի եւ (կամ) շինության սեփականատերերը լրացվող հոդվածով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը վճարում են այլ չափանիշներով, այն է՝ ըստ ծավալի մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երեք հազար ՀՀ դրամ, կամ ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ տասը հազար ՀՀ դրամ: Նախատեսված կարգավորմամբ ստացվում է, որ ցանկացած դեպքում, երբ սեփականատերը՝ իր տարածքի աղբահանության համար սահմանված վճարի դրույքաչափերի հետ հայտնում է անհամաձայնություն, ապա աղբահանության վճարը ենթակա է վճարման այլ կարգով: Այս առումով, կարծում ենք, որ օրենքում անհրաժեշտ է սահմանել նաեւ այն պայմանները, որոնց դեպքում սեփականատերերի կողմից ներկայացված անհամաձայնությունը կլինի օրինաչափ եւ հիմնավորված:

Չի ընդունվել

Չի ընդունվել

9.

 

ՀՀ ԱԺ Իրավական փորձաքննության վարչություն

Օրենքի Նախագծի վերնագրում կատարել փոփոխություն

Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները:

Ընդունվել է

Ընդունվել է

10.

 

ՀՀ ԱԺ Իրավական փորձաքննության վարչություն

Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի նախագծում  կատարել խմբագրական փոփոխություն

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

Ընդունվել է

Ընդունվել է

11.

ՀՀ ԱԺ Իրավական փորձաքննության վարչություն

Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի նախագծում  կատարել խմբագրական փոփոխություն

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 5-րդ կետերում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը

Ընդունվել է

Ընդունվել է

12.

ՀՀ ԱԺ Տնտեսագիտական փորձաքննության վարչություն

Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի նախագծից հանել հոդվածներ

Նախագծից հանել 1-ին հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը:

Չի ընդունվել

Չի ընդունվել

13.

ՀՀ Կառավարություն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում կատարել խմբագրական փոփոխություն

օրենքի նախագծի 1-ին հոդվածում «2.1-րդ մասով» բառերը փոխարինել «հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ և 2.4-րդ մասերով.» բառերով.

Ընդունվել է

Ընդունվել է

14.

ՀՀ Կառավարություն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում կատարել խմբագրական փոփոխություն

օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 2.1-ին մասի 1-ին կետում «1) Սույն հոդվածով» բառերը փոխարինել «2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով» բառերով և «խախտումը» բառից հետո կետը լրացնել «վարչական տույժ նշանակելու օրվանից հետո» բառերով.

Ընդունվել է

Ընդունվել է

15.

ՀՀ Կառավարություն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.3-րդ և 2.4-րդ մասերով.

«2.3. Աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից համայնքի ղեկավարին շինություններում (այդ թվում` առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում) և շինություններից դուրս ծառայությունների մատուցման վայրերում գործունեության տեսակի, ինչպես նաև մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ սխալ տեղեկատվություն ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։

2.4. Սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով։»։

 

Ընդունվել է

Ընդունվել է