ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման և աու­դի­տորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին»,  «Հիմնադրամների մասին» Հա­յաս­տա­նի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Հասարակական կազմակերպու­թյուն­նե­րի մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հա­յաս­տանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Կ-116-1167-25.04.2019,25.09.2019-ՖՎ-011/1) վերաբերյալ ներկայացված առաջարկությունների

 

Հ/Հ

Առաջարկիհեղինակը

Նախագծի այն մասը, որին վերաբերվում է առաջարկը

Առաջարկի բովանդակությունը

Առաջարկի վերաբերյալ հեղինակի  եզրակացությունը

Առաջարկն ընդունելու կամ մեր­ժելու վերա­բե­ր­յալ հանձնաժո­ղո­վի որոշումը

 1

2

3

4

5

6

Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի նախագիծ

1

ՀՀ կառավարություն

Նախագծերի տեքստերում

«Հանրային հաշվետվողականու­թյուն ունեցող կազմակերպու­թյուններ» հասկացությունը փո­խա­րինվել է «Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություններ» հասկացությամբ

Ընդունվել է:

Փոփոխության նպատակը նշված խմբի կազմակեր­պությունների կարգա­վիճակն ավելի ակնառու դարձնելն է:

Ընդունվել է:

 

2

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

3-րդ հոդված 6-րդ կետի բ ենթակետ.

 

Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները, ինչպես նաև շուկայում գերիշխող դիրք ունեցողները ևս պետք է ներառվեն այս խմբում, քանի որ, օրինակ՝ ներդրումային ընկերություններից առավել դրանք են առաջին հերթին հանրային հաշվետվողականու­թյուն ունեցող ընկերությունները։

Չի ընդունվել:

Հանրային ծառայություներ մատուցող ընկերություն­ները որպես հանրային հաշվետվողականություն ունեցող դիտարկելու գաղափարին դեմ չենք, սակայն կարծում ենք, որ նման ծառայություններ մատուցող մեծ ընկերու­թյունները այս օրենքի նա­խագծի շրջանակներում կբավարարեն առնվազն միջին կազմակերպության դասակարգմանը և, հետևաբար, ֆինանսական հաշվետվությունների հրա­պարակման և պարտադիր աուդիտի պահանջները կտարածվեն նաև այդ կազմակերպությունների վրա։ Այնուամենայնիվ, եթե խոսքը վերաբերում է բոլոր հանրային ծառայություն­ներ մատուցողներին (փոքր ՋՐԷԿ, ինտերնետային սպասարկմամբ զբաղվող փոքր ընկերություն և այլն), ապա անհրաժեշտ կլինի լրացուցիչ քննարկումներ իրականացնել Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձաժո­ղովի հետ՝ այդ կազմա­կեր­պությունների շրջանակը և ֆինանսական հաշվետվո­ղա­կանության և աուդիտի հետ կապված գործող կար­գավորումները հասկա­նալու համար։

Ինչ վերաբերում է շուկա­յում գերիշխող դիրք ունե­ցող կազմակերպություն­ներին, ապա եթե շուկան իր ծավալներով փոքր չէ (օրինակ տարեկան 4 մլրդ դրամից), ապա, ըստ էու­թյան, այդ շուկայում գեր­իշխող դիրք ունեցող կազ­մակերպությունը այս օրեն­քի շրջանակներում կդա­սակարգվի առնվազն որ­պես միջին կազմակերպու­թյուն և պարտավոր կլինի հրապարակել և աուդիտի ենթարկել իր ֆինան­սա­կան հաշվետվությունները։ Միաժամանակ, ՀՀ ՏՄՊՊՀ 2011 թվականի մայիսի 23-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատվել է նաև տնտեսվարող սուբ­յեկտի գերիշխող դիրքի որոշման կարգը, որի հա­մաձայն գերիշխող դիրքը որոշելու նպատակով անհրաժեշտ է իրակա­նացնել մի շարք գնահա­տումներ, ինչը կարող է դժվարացնել օրենքի հա­մապատասխան դրույթի կիրառումը։ Միաժամանակ, դրույթի կիրառման նպատակով անհրաժեշտություն կա­ռաջանա, որպեսզի ՏՄՊՊՀ-ն յուրաքանչյուր տարի գնահատի ՀՀ-ում գործող բոլոր շուկաները։

Չի ընդունվել:

 

3

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

3-րդ հոդվածի

7-րդ կետ.

 

Խոշոր, միջին և փոքր ընկերու­թյունների դասակարգումը կնկնում է Եվրամիության կողմից սահմանված չափանիշները, այնինչ դրա անդամ ամենա­աղ­քատ երկրից ՀՀ-ն առնվազն կրկնակի աղքատ է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով։ Ավելին, նույ­նիսկ փոքր ընկերությունների համար սահմանվել է 100 աշխա­տակցի պայմանական շեմ, այն դեպքում, երբ Եվրամիությունում այդ չափանիշը 50 է։

Այս առումով հետաքրքիր է իմա­նալ, թե Կառավարության գնա­հատականով ՀՀ-ում տնտես­վա­րող սուբյեկտներից քանի՞սն են համապատասխանելու խոշորի, միջինի, փոքրի և միկրոյի չափանիշներին։

Կարծում ենք, որ չափանիշները պետք է կրկնակի պակասեցնել։

Առաջարկում ենք նաև գերխո­շոր­ների խումբ առանձնացնել, որի համար սահմանել 500 աշ­խա­տակցի, ինչպես նաև ակտիվ­ների և հասույթի համար համա­պատասխանաբար 50 և 100 միլիարդ դրամի շեմ։ Այս խմբի համար պետք է կիրառվեն ամենախիստ պահանջները։

Չի ընդունվել:

Հաշվապահական հաշ­վառ­ման և աուդիտորական գործունեության ոլորտ­նե­րում բարեփումների անհրաժեշտությունը պայ­մանավորված է նաև պար­տադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակի ճշգրտման ան­հրաժեշտությամբ` ներկա­յումս գործող օրենս­դրա­կան ձևական պահանջից անցում կատարելով իրա­պես աուդիտի ենթարկ­վելու հանրային պահանջ ունեցող ընկերություններ ներգրավելուն:

Ներկայումս տարբեր օրենք­ներով պարտադիր աուդիտի է ենթակա շուրջ 1,200 կազմակերպություն, որոնց գրեթե կեսը որևէ գործունեություն չիրակա­նացնող բաց բաժնետի­րա­կան ընկերություններ են: Միաժամանակ, մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը պար­տադիր աուդիտի պահանջ սահմանված է եղել նաև «Հաշվապահական հաշ­վառ­ման մասին» ՀՀ օրեն­քի իմաստով խոշոր հա­մար­վող կազմակերպու­թյունների համար: Սակայն, տնտեսավարող սուբյեկտների և մասնագի­տական հանրության կող­մից արտաքին աուդիտի որակի վերաբերյալ ներ­կա­յացված մի շարք մտահո­գություների արդյունքում 2014 թվականի մայիսին հանվեց խոշոր կազմակեր­պությունների աուդիտի ենթարկվելու պարտադիր պահանջը: Հետևաբար, օրենքի նախագծում առկա սահմանաչափերի նվազեց­ման պարագայում կարող է ռիսկ առաջանալ, որ նորից ի հայտ կգան աուդիտո­րա­կան կազմակերպություն­ներ, որոնք ոչ բարեխիղճ վարքագիծ կդրսևորեն։

Մեր գնահատմամբ կազ­մակերպությունների թվաքանակը հետևյալն է՝

Միջին կազմակերպություն­ներ – շուրջ 230

Խոշոր կազմակերպու­թյուն­ներ – շուրջ 80

ՀՀ-ում գրանցված մնացած կազմակերպությունները սույն օրենքների նախա­գծերի իմաստով կդա­սա­կարգվեն որպես փոքր կամ միկրո կազմակերպու­թյուններ:

Ինչ վերաբերում է գերխո­շոր կազմակերպություն­ների խումբ սահմանելուն և ամենախիստ պահանջ­նե­րը նրանց նկատմամբ սահ­մանելուն, ապա հայտնում ենք, որ օրենքների փա­թե­թով միջին կազմակերպու­թյուններից սկսած բոլոր կազմակերպությունները ենթարկվում են միևնույն խիստ կարգավորումների, օրինակ՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը, աուդիտի ենթարկելը, որակավորված գլխավոր հաշվապահ ունե­նալը և այլն։

Չի ընդունվել:

 

4

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

3-րդ հոդվածի

9-րդ կետի

գ ենթակետ.

Ինչու՞ է 100, եթե եվրոպայում 50 է:

Չի ընդունվել:

Ցուցանիշը փոփոխվել է հան­րային քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկությունների հի­ման վրա:

Տես նաև 1-ին առաջար­կու­թյան մեկնաբանությունը:

Չի ընդունվել:

 

5

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

7-րդ հոդվածի

4-րդ կետ.

Հավանաբար պետք է ներառի սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմակերպությունները: Ինչու՞ չկա, ասենք, ներդրումային ֆոնդի կառավարիչը։
Այս հարցով ԿԲ-ից ասացին, որ վրիպակ է ու փոփոխված տեքստի հետ կապված կտեղեկացնեն ԱԺ-ին։

Չի ընդունվել:

ԿԲ կողմից առաջարկվող նոր խմբագրություն չի ներկայացվել:

Չի ընդունվել:

 

6

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

10-րդ հոդվածի

1-ին մաս

Մասում «կարող են աշխատել» բառերից հետո ավելացնել «միայն» բառը՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար:

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

 

Ընդունվել է:

 

7

ՀՀ կառավարություն

17-րդ հոդված

6-րդ մաս

ՇՄԶ տևողության նկատմամբ պահանջը համապատասխանեցնել ԵԱՏՄ անդամ երկրների միջև կնքվող աուդիտի համաձայնագրի պահանջներին՝ այն է, 1 տարվա ընթացքում առնվազն 40 ժամ տևողությամբ ՇՄԶ անցնելու պահանջը փոխարինել 2 տարվա ընթացքում առնվազն 80 ժամ տևողությամբ ՇՄԶ անցնելու պահանջով, բայց ոչ պակաս քան 20 ժամ յուրաքանչյուր օրացուցային տարվա համար:

 

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

8

ՀՀ կառավարություն

18-րդ հոդվածի

1-ին մաս

Հաշվի առնելով այն հանգաման­քը, որ ՀՎԽ հետ համաձայնեց­վելու է որակավորման քննու­թյուններ անցկացնող որակա­վոր­ման հանձնաժողովի կանո­նա­դրությունը, որակավորման հանձնաժողովի անհատական կազմը ՀՎԽ հետ համաձայնեց­նելու անհրաժեշտություն չկա:

 

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

9

ՀՀ կառավարություն

21-րդ հոդվածի

1-ին մասի

3-րդ կետ

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «չի պահպանվել սույն օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ կապված շա­րունակական մասնագիտա­կան զարգացման հետ, բացա­ռու­թյամբ այնդեպքերի, որոնք հարգելի են համարվում «Հաշվա­պահական հաշվառման և աուդի­տորական գործունեության կար­գավորման և հանրային վերա­հսկողության մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքով նախատեսված  աուդիտորների և փորձագետ հաշվապահների շարունակական մասնագի­տա­կան զարգացման կարգի համա­ձայն»

Ընդունվել է:

Նախկին խմբագրությամբ ՇՄԶ պահանջները չկա­տարելու դեպքերը հարգելի էին ճանաչվում մաս­նա­գի­տացված կառույցի կողմից, ինչը կարող էր առաջացնել տարաբնույթ ռիսկեր: Առաջարկվող խմբագ­րու­թյամբ ՇՄԶ պահանջները չկատարելու դեպքերը հար­գելի կհամարվեն աու­դիտորների և փորձագետ հաշվապահների ՇՄԶ կար­գով, որը մշակվում է մաս­նագիտացված կառույցի կողմից և համաձայնեցվում ՀՎԽ հետ:

Ընդունվել է:

 

10

ՀՀ կառավարություն

27-րդ հոդվածի

6-րդ մաս

Նախատեսել դրույթ առ այն, որ ֆինանսական հաշվետվու­թյուն­ները հրապարակումից հետո առնվազն 5 տարի պետք է պահ­պանվեն այն կայքում, որտեղ դրանք հրապարակվել են

Ընդունվել է:

Նշված դրույթի նախա­տե­սումը պայմանավորված է այն ռիսկի առկայությամբ, որ կազմակերպությունները կարող են հրապարակել իրենց ֆինանսական հաշ­վետվությունները և ան­մի­ջապես կամ որոշ ժամա­նակ անց հանել հրապա­րակման կայքից:

Ընդունվել է:

 

11

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյան

27-րդ հոդվածի

6-րդ մաս

6-րդ մասում՝

1. «պաշտոնական ինտերնետա­յին կայքում» բառերից հետո լրացնել «կամ տպագիր մամուլ­ում» բառերով:

2. «հրապարակել է իր ինտեր­նետային կայքում» բառերից հետո լրացնել «կամ տպագիր մամուլում,» բառերով:

3. «հղումը (հասցեն)» բառերից հետո լրացնել «կամ տպագիր մամուլի անունը, թողարկման համարը և ամսաթիվը» բառերով:

 

Գործող «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը սահ­մանում է, որ ֆինանսական հաշ­վետվությունները կարող են հրա­պարակվել մամուլում, ինտեր­նե­տով կամ տարածվել գրքույկների ձևով: «Հաշվապահական հաշ­վառման մասին» ՀՀ օրենքի նա­խագծով տպագիր մամուլը այլևս չի հանդիսանա ֆինանսական հաշվետվությունների հրապա­րակ­ման միջոց: Տպագիր լրատ­վա­միջոցների բացառումը, որ­պես ֆինանսական հաշվետ­վու­թյունների հրապարակման տար­բերակ, զրկում է մամուլին տնտեսական մրցակցության հնարավորությունից, ինչպես նաև եկամուտի հավելյալ աղբյու­րից, ինչը վտանգում է լրատվա­մի­ջոցների ֆինանսական անկա­խությանը: Կարևոր է արձանա­գրել, որ պետական կայք հանդի­սացող http://www.azdarar.am -ը ծանուցումներն անվճար չի տե­ղադ­րում, ավելին՝ շուկայական գներից ավելի թանկ է մատուցում ծառայությունը: Սա կարող է դի­տարկվել որպես մենաշնորհային դիրքի չարաշահում։ Հաշվի առ­նե­լով այն հանգամանքը, որ թերևս կարևորվում է բոլոր հայ­տարարությունների մեկտեղումը մեկ վայրում, այնուամենայնիվ նկատելի է նաև, որ գործադիրը համաձայն է http://www.azdarar.am -ում տե­ղադ­րել միայն հղումներ, եթե հաշ­վետվությունները տպա­գրված են հաշվետու սուբյեկտի կայքում: Ըստ այդմ առաջարկում եմ նույն սկզբունքով հնարավորություն տալ http://www.azdarar.am -ում հրա­պա­րակել միայն տպագիր լրատ­վամիջոցի անունը, թողարկման համարն ու ամսաթիվը, եթե հաշ­վետվությունը տպագրվել է տպա­գիր մամուլում: Անհրաժեշտության դեպքում, այդ տեղեկությունն օգտագործելով, անհրաժեշտ հաշվետվությունը հնարավոր կլինի գտնել Ազգային արխիվում:

Ընդունվել է մասնակի:

Oրենքի նախագծի 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվել է, որ կազմա­կերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվու­թյուններն օրենքին համա­պատասխան ենթակա են հրապարակման, ֆինան­սական հաշվետվու­թյուն­ների պատկերամուտները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում կամ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաս­տանի Հանրապետության հրապարակային ծանու­ցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Հաշվի առնելով վերը նշվածը` կարծում ենք, որ Հայաստանի Հանրապե­տու­թյան հրապարակային ծանուցումների պաշտո­նա­կան ինտերնետային կայ­քին նշված ձևակերպմամբ որևէ մենաշնորհ չի տրա­մադրվել, քանի որ կազմա­կերպությունները վերը նշված կայքից բացի, հնա­րավորություն ունեն ֆինանսական հաշվետ­վու­թյունները հրապարակել նաև իրենց ինտերնետային կայքերում:

Միաժամանակ, կարծում ենք, որ տպագիր մամուլում ֆինանսական հաշվետ­վու­թյունները հրապարակելը գործնականում իրատե­սա­կան չէ, քանի որ Ֆինան­սա­կան Հաշվետվու­թյուն­ների Միջազգային Ստան­դարտներին համապա­տաս­­խան պատրաստված ֆինանսական հաշվետ­վութ­յուն­ների ամբողջական փաթեթը սովորաբար կազ­մում է միջինում շուրջ 60 էջ: Նշվածը հաշվի առնե­լով, առաջարկի հիման վրա Օրենքի նախագծի 27-րդ հոդվածի 6-րդ մասը խմբագրվել է հետևյալ կերպ․

«6. Կազմակերպություն­ները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրեն­քին համապատասխան ենթակա են հրապարակ­ման, ֆինանսական հաշ­վետվությունների պատկե­րա­մուտները հրապա­րա­կում են իրենց ինտերնե­տա­յին կայքում, http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաս­տանի Հանրապետության հրապարակային ծանու­ցում­ների պաշտոնական ինտերնետային կայքում կամ Հայաստանի Հանրա­պետությունում գրանցված զանգվածային լրատվու­թյան միջոցի պաշտոնա­կան ինտերնետային կայ­քում: Ընդ որում, եթե կազ­մակերպությունը ֆինան­սական հաշվետվու­թյուն­ները հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ Հայաստանի Հանրա­պետությունում գրանցված զանգվածային լրատ­վու­թյան միջոցի պաշտո­նա­կան ինտերնետային կայքում, ապա ֆինան­սա­կան հաշվետվությունների հրապարակման ինտերնե­տային կայքի հղումը (հաս­ցեն) պարտավոր է հրա­պա­րակել նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաս­տանի Հանրապետության հրապարակային ծանու­ցումների պաշտոնական ինտերնետային կայքում:»

Ընդունվել է մասնակի:

 

12

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

27-րդ հոդվածի

7-րդ մաս.

Պետք է սահմանել 3 աշխատան­քային օր։ 10 օրը շատ երկար ժամ­կետ է կայքին հղումը տրա­մադրելու կամ ֆայլն էլեկտրո­նային կրիչով փոխանցելու համար։

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

13

ՀՀ կառավարություն

29-րդ հոդված

Անցումային դրույթներում տար­բեր կարգավորումներին առնչվող անցումային ժամկետ­ները հետաձգել 1 տարով

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է, քանի որ անցումային դրույթներում ներկայումս նախատեսված ժամկետ­ները սահմանվել էին նա­խորդ տարվա սեպտեմ­բերին, երբ ՀՀ կառա­վա­րությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծերի փաթեթը և ներկայացրեց ՀՀ ԱԺ քննարկման։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել 1 տարով հետաձգել ժամկետները:

Ընդունվել է:

 

14

ՀՀ կառավարություն

29-րդ հոդված

Անցումային դրույթներում նա­խատեսել նոր մաս ներ­կա­յումս ՀՀ ֆինանսների նախարարու­թյան կողմից հավատարմա­գրված մասնագիտացված կառույցի կողմից տրամադրված հաշվապահների որակավորման վկայագրեր ունեցող անձանց համար առ այն, որ այդ վկայա­գրերը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը դիմելու դեպքում կփոխարինվեն փորձագետ հաշվապահի որակավորման վկայականով:

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

15

ՀՀ կառավարություն

29-րդ հոդված

Անցումային դրույթներում նախա­տեսել նոր մաս, որով ՀՀ ֆի­նանս­ների նախարարությանը հնա­րավորություն կընձեռվի ընթացք տալ հաշվապահի որա­կավորում ստանալու համար ներ­կայացված այն բոլոր դիմում­նե­րին, որոնք  կստացվեն մինչև օրենքի նախագծով նախատես­ված առաջին մասնագիտացված կառույցի հավատարմագրումը:

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

 

16

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի

1-ին մաս,

7-րդ հոդվածի

4-րդ մաս,

17-րդ հոդվածի

2-րդ, 4-րդ, 5-րդ

և 7-րդ մասեր,

18-րդ հոդվածի

 1-ին և2-րդ

մասեր,

19-րդ հոդվածի

2-րդ մաս,

21-րդ հոդվածի

1-ին մաս,

29-րդ հոդվածի

1-ին մաս

Կատարել տեխնիկական և խմբագ­րական բնույթի շտկումներ:

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

17

ԱԺ պատգամավորներ՝ Մանե Թանդիլյան, Արտակ Մանուկյան, Վարդան Աթաբեկյան, Երջանիկ Հակոբյան, Եղիշե Սողոմոնյան, Տիգրան Ուլիխանյան 

10-րդ հոդվածի   3-րդ կետ

Նախատեսել, որ ֆինանսական կազմակերպությունների գլխավոր հաշվապահ աշխատելու համար, ի լրումն փորձագետ հաշվապահ կամ աուդիտոր լինելու պահանջի, ՀՀ կենտրոնական բանկը կարող է սահմանել նաև լրացուցիչ պահանջներ, ինչպես նաև անցումային դրույթ սահմանել այն անձանց համար, ովքեր օրենքն ուժի մեջ մտնելու պահին կունենան ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված հաշվապահի որակավորում

Ընդունել է :

Համապատասխանաբար փոփոխվել են Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 29-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև 29-րդ հոդվածում նախատեսվել է նոր 8-րդ մաս

Ընդունել է :

 

18

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 4-րդ հոդվածի 2-րդ մասում, 7-րդ հոդվածի 4-րդ մասում, 27-րդ հոդվածի 3-րդ մասում

Կատարել խմբագրական բնույթի շտկումներ 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 4-րդ հոդվածի 2-րդ մասում, 7-րդ հոդվածի 4-րդ մասում, 27-րդ հոդվածի 3-րդ մասում

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագիծ

1

ՀՀ կառավարություն

22-րդ հոդվածի

2-րդ մասի

9-րդ կետ

Հաշվի առնելով այն հանգա­ման­քը, որ աուդիտորական կազմա­կեր­պությունները պարտավոր են ԱՄՍ-ներին համապատասխան իրականացնել աուդիտի փաս­տաթղթավորում, ինչպես նաև ՀՎԽ կողմից ապահովվելու է աուդիտորական կազմակերպու­թյունների նկատմամբ որակիհսկողության արտաքին գնա­հատ­ման իրականացման ըն­թա­ցա­կարգերի մշակումը և հաս­տա­տումը, որով մանրամասն ներկայացվելու են աուդիտորա­կան կազմակերպությունների կողմից անցկացվող աուդիտի որակի ստուգման նկատմամբ բոլոր պահանջները, առա­ջարկ­վում է հանել աուդիտորական կազմակերպությունների պար­տա­վորությունը՝ վարելու իր կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանը:

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

2

ՀՀ կառավարություն

25-րդ հոդվածի

6-րդ մաս

ՇՄԶ տևողու­թյան նկատմամբ պահանջը համապատասխանեց­նել ԵԱՏՄ անդամ երկրների միջև կնքվող աուդիտի համաձայ­նագրի պա­հանջներին՝ այն է, 1 տարվա ընթացքում առնվազն 40 ժամ տևողությամբ ՇՄԶ անցնելու պահանջը փոխարինել 2 տարվա ընթացքում առնվազն 80 ժամ տևողությամբ ՇՄԶ անցնելու պահանջով, բայց ոչ պակաս քան 20 ժամ յուրաքանչյուր օրացուցային տարվա համար

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

3

ՀՀ կառավարություն

26-րդ հոդվածի

1-ին մաս

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՎԽ հետ համաձայնեցվելու է որակավոր­ման քննություններ անցկացնող որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը, որակավոր­ման հանձնաժողովի անհա­տա­կան կազմը ՀՎԽ հետ համաձայ­նեցնելու անհրաժեշտություն չկա:

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

4

ՀՀ կառավարություն

29-րդ հոդվածի

 1-ին մասի

 5-րդ կետ

5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագ­րությամբ՝ «չեն պահպան­վել սույն օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ կապ­ված շարունակական մասնագի­տական զարգացման հետ, բա­ցա­ռությամբ այն դեպքերի, որոնք հարգելի են համարվում «Հաշ­վապահական հաշվառման և աուդիտորական գործունեու­թյան կարգավորման և հան­րային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված  աուդի­տորների և փորձագետ հաշվա­պահների շարունակական մաս­նագիտական զարգացման կար­գի համաձայն»

Ընդունվել է:

Նախկին խմբագրությամբ ՇՄԶ պահանջները չկա­տա­րելու դեպքերը հարգելի էին ճանաչվում մասնա­գիտացված կառույցի կող­մից, ինչը կարող էր առա­ջացնել տարաբնույթ ռիս­կեր: Առաջարկվող խմբագ­րությամբ ՇՄԶ պահանջ­ները չկատարելու դեպքերը հարգելի կհամարվեն աու­դիտորների և փոր­ձագետ հաշվապահների ՇՄԶ կար­գով, որը մշակվում է մաս­նագիտացված կառույցի կողմից և համաձայնեցվում ՀՎԽ հետ։

Ընդունվել է:

 

5

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

30-րդ հոդված

 

Ավելացնել 6-րդ մաս.

«սույն օրենքի հոդված 21-ի 6-րդ մասը կիրառվում է օրենքն ըն­դու­նելուց հետո մատուցած աուդի­տո­րական ծառայությունների նկատմամբ:»:

Քանի որ մինչև սույն օրենքի ընդու­նումը աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցված աուդիտորական ծառայությոնների համապատաս­խանությունը գործող օրենքին իրականացվում էր ՀՀ Ֆինանս­ների նախարարության համա­պատասխան ստորաբաժանման կողմից:

 

Չի ընդունվել:

Առաջարկը չի ընդունվել, քանի որ աուդիտորական կազմակերպությունները կարող են կնքել նաև շա­րունակական աուդիտի պայ­մանագրեր, որոնք կարող են ընդգրկել մի քանի հաշվետու ժամա­նա­կաշրջանների աուդիտ: Ինչ վերաբերում է ներկայումս աուդիտորական կազմա­կեր­պությունների նկատ­մամբ ՀՀ ֆինանս­ների նա­խարարության կողմից որակի հսկողության իրա­կանացմանը, հայտնում ենք, որ նման հսկողություն շուրջ 1 տարի է չի իրականացվում, քանի որ տեսչական բարեփո­խում­ների շրջանակներում հա­մապատասխան տեսչու­թյունը լուծարվել է։

Չի ընդունվել:

 

6

ՀՀ կառավարություն

30-րդ հոդված

Անցումային դրույթներում տարբեր կարգավորումներին առնչվող անցումային ժամկետ­ները հետաձգել 1 տարով

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է, քանի որ անցումային դրույթներում ներկայումս նախատեսված ժամկետ­ները սահմանվել էին նա­խորդ տարվա սեպտեմ­բերին, երբ ՀՀ կառա­վա­րու­թյունը հավանության արժանացրեց օրենքների նախագծերի փաթեթը և ներկայացրեց ՀՀ ԱԺ քննարկման։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել 1 տարով հետաձգել ժամկետները:

Ընդունվել է:

 

7

ՀՀ կառավարություն

30-րդ հոդված

Անցումային դրույթներում նա­խատեսել նոր մաս

ներկայումս ՀՀ ֆինանսների նա­խարարու­թյան կողմից հավա­տար­մա­գրված մասնագիտաց­ված կա­ռույցի կողմից տրա­մադրված աուդիտորների որակավոր­ման վկայագրեր ունեցող ան­ձանց հա­մար առ այն, որ այդ վկայագրերը մինչև 2021 թվա­կանի հունվարի 1-ը դիմելու դեպ­քում կփոխարին­վեն այս օրենքի իմաստով աուդիտորի որակա­վորման վկայականով

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

8

ԱԺ պատգամավորներ՝ Մանե Թանդիլյան, Արտակ Մանուկյան, Վարդան Աթաբեկյան, Երջանիկ Հակոբյան, Եղիշե Սողոմոնյան, Տիգրան Ուլիխանյան 

Նախագծի                    30-րդ հոդվածի 1-ին մաս

Անցումային դրույթներում սահմանել նորմ, որով 2019թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված աուդիտորի գործող որակավորում ունեցող անձանց հնարավորություն կընձեռվի մինչև 2023թ. հունվարի 1-ը պարզեցված կարգով անդամակցել մասնագիտացված կառույցին

Ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

9

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի

   1-ին մաս,

9-րդ հոդվածի

   3-րդ մաս,

10-րդ հոդվածի

   1-ին և 2-րդ

   մասեր,

21-րդ հոդվածի

   5-րդ մաս,

25-րդ հոդվածի

   2-րդ, 4-րդ, 5-րդ 

   և 7-րդ մասեր,

26-րդ հոդվածի

   1-ին մաս,

27-րդ հոդվածի

   2-րդ մաս,

29-րդ հոդվածի

   1-ին մաս,

30-րդ հոդվածի

   1-ին և 6-րդ

   մասեր

Կատարվել են տեխնիկական և խմբագրական բնույթի շտկումներ

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին

ՀՀ օրենքի նախագիծ

1

ՀՀ կառավարություն

2-րդ հոդվածի

1-ին մասի

12-րդ կետի

«ա» ենթակետ

Սահմանումներում որպես գործող աուդիտոր համարել վերջին 3 տարում ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր աուդիտ իրականացրած անձին, այլ ոչ թե միայն պարտադիր աուդիտ իրականացրածին

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

2

ՀՀ կառավարություն

6-րդ հոդվածի

2-րդ մասի

4-րդ կետ

ՀՎԽ լիազորություններում նա­խա­տեսել, որ ՀՎԽ-ն ոչ միայն հաստատում է որակի հսկողու­թյան արտաքին գնահատման ընթացակարգերը, այլև ապահովում է դրանց մշակումը

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

3

ՀՀ կառավարություն

6-րդ հոդվածի

3-րդ մասում

 

Կատարել խմբագրական բնույթի շտկում

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

4

ՀՀ կառավարություն

7-րդ հոդվածի

1-ին մաս

ՀՎԽ առաջին կազմի համար նախատեսել տարաժամկետ պաշ­տոնավարում` խուսափելու ՀՎԽ ամբողջ կազմի միաժամա­նակյա փոփոխությունից, իսկ հետագայում ՀՎԽ անդամները կնշանակվեն 5 տարի ժամկետով:

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

5

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

16-րդ հոդվածի

3-րդ մաս

 

 

3-րդ մասում ավելացնել նոր

4-րդ կետ.

Մասնագիտացված կառույցի խորհրդի նախագահը, գործադիր տնօրենը և որակի վերահսկողու­թյան ապահովման արտաքին գնա­հատում իրականացնող ան­ձինք չեն կարող լինել սույն նա­խագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի բ, գ, ե ենթակետերի պահանջները բավարարող գործող աուդիտորները::

Մասնագիտացված կառույցի անկախությունը, օբյեկտիվու­թյունը և անաչառությունը ապահովելու նպատակով:

Չի ընդունվել:

Անկախության վտանգին առնչվող հարցերը, կար­ծում ենք, պետք է առա­վե­լապես դիտարկվի Հանրա­յին վերահսկողության խորհրդի դեպքում: Այնուամենայնիվ կարծում ենք, որ առաջարկվող սահ­մանափակումը կարելի է նախատեսել գլխավո­րա­պես արտաքին գնահատում իրականաց­նող անձանց համար՝ ՀՎԽ կողմից հաստատվելիք արտաքին գնահատման ընթացակարգերով:

Չի ընդունվել:

 

6

ՀՀ կառավարություն

22-րդ հոդվածի

4-րդ մաս

4-րդ մասում նախա­տեսել, որ ՀՎԽ-ն սահմանում է փորձագետ հաշվապահների, աուդիտորների և աուդիտորա­կան կազմակերպությունների ռեեստրում ներառվող տվյալների նվազագույն ցանկը:

Ընդունվել է:

Փոփոխության առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ մաս­նագիտացված կառույց­ները կարող են ռեեստրում ներառել նաև լրացուցիչ տեղեկատվություն՝ ի լրումն ՀՎԽ կողմից սահմանված տեղեկատվության:

Ընդունվել է:

 

7

ՀՀ կառավարություն

26-րդ հոդվածի

4-րդ մաս

Նախագծում հստակեցնել, որ մասնագիտացված կառույցի տարեկան գործունեության հաշվետվությունը հաստատվում է մասնագիտացված կառույցի կանոնադրությամբ սահմանված մարմնի կողմից

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

8

ՀՀ կառավարություն

27-րդ հոդվածի

2-րդ մաս

Նախագծում հստակեցնել, որ մասնագիտացված կառույցի անդամա­վճարների չափերը հաստատվում են մասնագիտաց­ված կառույցի կանոնադրությամբ սահմանված մարմնի կողմից

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

9

ՀՀ կառավարություն

35-րդ հոդված

Անցումային դրույթներում հետա­ձգել ՀՎԽ և մասնագի­տացված կառույցների ձևավորման համար սահմանված ժամկետները

Ընդունվել է:

Նպատակը ՀՎԽ և մաս­նագիտացված կառույց­ների ձևավորման առավել խելամիտ ժամկետների սահմանումն է:

Ընդունվել է:

 

10

ՀՀ կառավարություն

35-րդ հոդված

Անցումային դրույթներում նա­խատեսել նոր մաս ներ­կա­յումս ՀՀ ֆինանսների նախարարու­թյան կողմից հավատարմա­գրված մասնագիտացված կա­ռույցի անդամ հանդիսացող, սա­կայն հաշվապահի կամ աուդի­տորի որակավորման վկայական չունեցող անձանց համար առ այն, որ նրանց մինչև 2023 թվա­կանի հունվարի 1-ը կտրամա­դրվի փորձագետ հաշվապահի որակավորման վկայական, իսկ մինչև այդ վկայականի ժամկետը լրանալը, նրանք իրավունք կու­նենան պարզեցված կարգով ստանալ փորձագետ հաշ­վա­պահի որակավորման վկայական

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

 

11

ՀՀ կառավարություն

36-րդ հոդված

Օրենքը ուժի մեջ մտնելու ամսաթիվ սահմանել 2020 թվականի հունվարի 1-ը

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

12

ՀՀ կառավարություն

2-րդ հոդվածի

1-ին մաս,

6-րդ հոդվածի

1-ին մաս,

2-րդ մաս,

4-րդ մաս և

5-րդ մաս,

7-րդ հոդվածի

3-րդ մաս,

18-րդ հոդվածի

6-րդ մաս,

20-րդ հոդվածի

    6-րդ մաս,

22-րդ հոդվածի

   6-րդ մաս և

   7-րդ մաս,

26-րդ հոդվածի

   1-ին մաս և

   2-րդ մաս,

33-րդ հոդվածի

   2-րդ մաս և

   3-րդ մաս,

35-րդ հոդվածի

   2-րդ մաս,

   3-րդ մաս և

   5-րդ մաս

Կատարվել են տեխնիկական և խմբագրական բնույթի շտկումներ

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է:

Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

1

ՀՀ կառավարություն

1-ին հոդված

Սահմանել, որ պարտադիր աուդի­տի են ենթակա հաշվետու տարվա ընթացքում պետական կամ համայնքային միջոցներից տասը միլիոն և ավելի Հայաս­տա­նի Հանրապետության դրամի չափով ֆինանսավորված ՀԿ-նե­րի ոչ թե ֆինանսական հաշվետ­վությունների ամբողջական փա­թեթը, այլ վերը նշված միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները՝ որպես հատուկ նպատակի հաշվետ­վու­թյուններ

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է։

Գործող նախագծով առկա էր ՀԿ-ների ֆինանսական ծանրաբեռնվածության մեծացման ռիսկ, հետևա­բար, առաջարկվել է պար­տադիր աուդիտի պահանջ սահմանել միայն հան­րա­յին միջոցների օգտագործ­ման վերաբերյալ հաշվետ­վության, այլ ոչ թե ՀԿ-ների ֆինանսական հաշվետվու­թյունների ամբողջական փաթեթի նկատմամբ, որոնք ներառում են տեղե­կատվություն ոչ միայն հան­րային, այլ և այլ միջոց­ների վերաբերյալ

Ընդունվել է:

 

Հիմնադրամների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

1

ՀՀ կառավարություն

նախագծում

Կատարվել են իրավական տեխնիկայի կանոնների հետ կապված շտկումներ

Ընդունվել է:

Նախագիծը խմբագրվել է:

Ընդունվել է: