ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

 

ԱՌԱՋԱՐԿԸ

Հերիքնազ Տիգրանյան

<<Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին>> (Պ-085 03.04.2019-ԱՍ-011/0)  ՀՀ օրենքի նախագիծ

նախագծի «3.1 » հոդվածը շարադրել  բովանակությումբ.

« 3.1 Խտրականության արգելումը

1. Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է:

2. Խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով և այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ:

3. Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստավածությունից ու որակավորումից բացի խտրականության  հիմք հանդիսացող  որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ, եթե դրանք բխում են աշխատանքին ներհատուկ պահանջներից։»: