ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

ՀՀ Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած առաջարկությունների

 

 

 

 

Հ/հ

Առաջարկության հեղինակը

Օրենքի նախագծի հոդվածը, մասը, կետը կամ ենթակետը

 

Առաջարկության բովանդակությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը

Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցչի դիրքորոշումը

1.

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյան

Լրացնել նոր

9-րդ հոդված

 

Սպայական կազմի զինծառայողներից ոմանք պլանային կարգով կամ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով ծառայության նոր վայր տեղափոխելու վերաբերյալ հրամանները բողոքարկում են ըստ վերադասության կամ դատական կարգով, որի հիման վրա կասեցվում է այդ հրամանների իրագործումը՝ մինչև բողոքարկման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը: Նշված հանգամանքը բավականին վատ ազդեցություն է ունենում զինվորական ծառայության գործընթացի պատշաճ կազմակերպման վրա, որի կապակցությամբ առաջարկվում է օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքերում պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու հրամանի բողոքարկումը, ներառյալ դատական կարգով, չի կասեցնում դրա կատարումը:»

Առաջարկությունն ընդունվել է:

Ընդունվել է, նախագիծը լրացվել է նոր 9-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ

§ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքերում պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու հրամանի բողոքարկումը, ներառյալ դատական կարգով, չի կասեցնում դրա կատարումը:»:

 

 

 

 

 

          ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ