ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Գալստյան

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-086-03.04.2019,29.05.2019-ՊԻ-011/1) 1-ին հոդվածում  առաջարկում է «հնգօրյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով, քանի որ հնգօրյա ժամկետն իրատեսական չէ: Նշված մոտեցումը հնարավորություն կտա միանգամից պատասխանն ուղարկել պատգամավորին՝ առանց պատասխան ուղարկելու ժամկետը երկարացնելու: Հակառակ դեպքում նախագծով նախատեսված ոչ իրատեսական ժամկետը գործնականում կարող է հանգեցնել նշված ժամկետի խախտումների կամ ժամկետի մինչև 30 օրով երկարաձգումների:

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ