ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքների նախագծերի փաթեթի (Կ-084-02.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

  1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝

1) օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետով լրացվող՝ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը հանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  օրենքի նախագծի 4-րդ հոդվածով փոփոխվող՝ օրենքի 18-րդ հոդվածի 12-րդ մասով արդեն իսկ կարգավորված են այդ հարաբերությունները: 

2) օրենքի նախագծի 12-րդ հոդվածով փոփոխվող օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը «պարզաբանում» բառից հետո լրացնել «սույն օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված» բառերով:

3) օրենքի նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ կետով փոփոխվող՝ օրենքի 37-րդ հոդվածի 10-րդ կետի 2-րդ պարբերությունում «հայցը» բառը փոխարինել »հայցադիմումը» բառով:

2. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածը «ուժի մեջ է մտնում» բառերից հետո լրացնել «սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից» բառերով: