«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ­ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ  ՕՐԵՆՔ­Ի  ՆԱԽԱԳԾԻ (Պ-184-11.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­­ՌԱ­­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ­Ը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապե­տու­­թյան քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կա­տա­րելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախա­գիծ)  վերաբերյալ հայտ­նում է, որ դրանով առաջարկվող կարգավորումները prima facie նման են ՀՀ արդարադա­տու­թյան նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի թիվ 137-Ա հրա­մա­նով ձևավորված քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը մշակող աշխա­տանքային խմբի և ՀՀ արդարա­դա­տու­թյան նախարարության կողմից համատեղ մշակ­վող ՀՀ քրեա­կան դատավարության օրենս­գրքի նախագծում տեղ գտած կարգա­վորում­ներին, ուստի նախա­գծի հեղինակներին առաջար­կում է հետաձգել նախագծի քննար­կումը, դրանով առաջարկվող կարգավորումները քրեական դատավարության օրենսգրքի նա­խագիծը մշակող աշխա­տան­քային խմբի հետ քննարկելու և երկու նախագծերում առաջարկ­վող կարգա­վորում­ները նույնական ձևակերպումներով ամրա­գրելու նպատակով: