«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ-ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ (Պ-185-11.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍ-ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

                        
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից 2018 թվականին մշակվել և շահագրգիռ մարմինների առաջարկությունների հիման վրա լրամշակվել էր նույնաբովանդակ նախագիծ, որին սակայն հետագայում ընթացք չի տրվել:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախա-րարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նույնպես նախատեսված են նույնաբովանդակ կարգավորումներ:    

Նշված հանգամանքները նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է հետաձգել նախագծի քննարկումը, դրանով նախատեսված կարգավորումները համադրելով շրջանառության մեջ դրված նախագծի կարգավորումների հետ, արդյունքում ներկայացնելով միասնական նախագիծ: