Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Կարապետյան,

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և 81-րդ հոդվածի 1-ին մասը՝ ներկայացնում ենք հետևյալ առաջարկությունները խմբակցության կողմից ներկայացված և առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ «Օրենք») փոփոխություն և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ «Նախագիծ», կոդ՝ Խ-127-02.05.2019,17.06.2019-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ.

 

  1. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի լրացման տեքստից հանել «, որոնք նշանակվում են մրցույթի արդյունքներով: Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մարմինը» բառերը։

 

  1. Առաջարկում ենք նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

Նույն` Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետից հանել «: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ» բառերը։

 

  1. Առաջարկում ենք Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

Օրենքը լրացնել նոր 351–ին հոդվածով.

«Հոդված 351. Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

  1. Համայնքայինոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով:
  2. Համայնքայինոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար համապատասխան համայնքի ղեկավարը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և փակցնում համայնքապետարանի հայտարարությունների համար նախատեսված վայրում:
  3. Համայնքայինոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է աշխատակազմը:
  4. Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով՝
  • առնվազն 26 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ,
  • ունի համապատասխան ոլորտի միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
  • ունի համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • չունի դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն։

Մրցութային հանձնաժողովը չի թույլատրում անձին մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն մասով սահմանված պահանջներից որևէ մեկը:

  1. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
  2. Համայնքայինոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում թեկնածուն ներկայացնում է նաև իր աշխատանքային ծրագիրը:
  3. Երևան, Գյումրի և Վանաձոր համայնքներում մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքի ղեկավարը, ավագանու խմբակցություններից 5-ական անդամներ, ինչպես նաև համայնքապետարանի համապատասխան վարչության կամ բաժնի ներկայացուցիչը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։

Մյուս համայնքներում մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքի ղեկավարը և ավագանու 5 անդամ՝ վիճակահանությամբ, ինչպես նաև համայնքապետարանի համապատասխան վարչության կամ բաժնի ներկայացուցիչը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։

Եթե համայնքի ավագանու անդամների թիվը 5-ից պակաս է, ապա մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ավագանու բոլոր անդամները, ինչպես նաև համայնքապետարանի համապատասխան վարչության կամ բաժնի ներկայացուցիչը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։

Մրցութային հանձնաժողովի քվորումն ապահովված է համարվում հանձնաժողովի անդամներից առնվազն 2/3-ի ներկայության պարագայում։

Մրցութային հանձնաժողովի աշխատանքները համակարգում է դրա ամենաերկար մասնագիտական ստաժ ունեցող անդամը։ Մասնագիտական ստաժի հավասարության դեպքում հանձնաժողովի անդամները հարցը որոշում են քվեարկությամբ։

  1. Մրցույթի յուրաքանչյուր մասնակից մյուս մասնակիցներից առանձին հրավիրվում է մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվող հարցազրույցի։

Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հարցազրույցի միջոցով յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները գնահատում է 5-բալանոց համակարգով: Գնահատման գործընթացը հրապարակային է։

Մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, ում ստացած բալերի հանրագումարն առավելագույնն է:

Եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար հանրագումար, ապա հաղթողը որոշվում է ավագանու բաց քվեարկության միջոցով:

  1. Մրցույթի արդյունքները հրապարակվում են դրանք պարզ դառնալուց անմիջապես հետո:
  2. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում մրցույթի անցկացման կարգի խախտումների վերաբերյալ մասնակցի կողմից կարող է բողոք ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
  3. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովից ստացված` մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ եզրակացությունն աշխատակազմը ներկայացնում է համայնքի ղեկավարին: Եզրակացությունն ստանալուց հետո 3 աշխատանքային oրվա ընթացքում համայնքիղեկավարը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնում:
  4. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված խոչընդոտներից առնվազն մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:

Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված կարգով ներկայացված բողոքի հիման վրա՝ մրցույթը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով:»։

 

Շնորհակալություն համագործակցության համար։

 

Հարգանքով՝

 

 

ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ