25 սեպտեմբերի 2019թ.

 

Առաջարկություն 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և 81-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակարգի VIII գլուխը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է գրավոր առաջարկներ առաջին ընթերցմամբ ընդունված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և կից փաթեթի (կոդ՝ Կ-195) վերաբերյալ.

  1. Ողջունելով Նախագծով հետապնդվող նպատակները՝ առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123.5-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել 0.5 բալ տուգանային միավոր։
  2. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 26-րդ մասերով սահմանված տուգանային միավորները զրոյացնել՝ զուգահեռաբար կիրառելով 124.6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները։
  3. Նույն հոդվածի 21-րդ մասում առաջարկում ենք չսահմանել տուգանային միավոր։
  4. Նույն հոդվածի 22-րդ մասն առաջարկում ենք խմբագրել՝ սահմանելով, որ տուգանային միավորը հանվում է այն դեպքում, երբ վարորդները կայանած մեքենան շրջանցելու համար ստիպված են եղել երթևեկել հանդիպակաց գոտով։
  5. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «, որի արդյունքում ստեղծվել է վթարային իրավիճակ» բառերով։ Նույն մասում տուգանքը թողնել նույնը, տուգանային միավորը դարձնել 1։
  6. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել այնպես, որ 11-20կմ/ժ արագության սահմանազանցման դեպքում տուգանքը մնա գործող դրույքաչափով և միավոր չհանվի; 21-30կմ/ժ արագության գերազանցման դեպքում՝ սահմանել 20.000 ՀՀ դրամ տուգանք և 1 միավոր։
  7. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերում գործող տուգանքները ոչ թե նվազեցնել, այլ եռապատկել՝ ելնելով տվյալ արարքների հանրային վտանգավորության աստիճանից։

 

Առաջարկների հիմնավորումը կայանում է նրանում, որ հանրային վտանգավորության նվազ աստիճան ունեցող խախտումների դեպքում հանվի փոքր տուգանային միավոր կամ այն չկիրառվի առհասարակ, և հակառակը՝ առավել բարձր հանրային վտանգավոր արարքների համար տուգանային միավորը և տուգանքները լինեն համապատասխանաբար ավելի բարձր։