ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
 ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

                   Հարգելի պարոն Գալստյան     
                  
         Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շարժական գույքի նկատմամբ ապա­հովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանց­ման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կա­տարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատա­րելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացում կատա­րելու մասին», «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետա­կան գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Կ-204-21.06.2019-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

Առաջարկում ենք՝ 
         1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում «պարբերությունը» բառը փոխարինել «մասը» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:
         2. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում  «111-ին» բառը փոխարինել «11.1-րդ» բառով՝ հաշվի առնելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:      
         3. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում­ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝     
         1) 1-ին հոդվածում «պարբերությունը» բառը փոխարինել «մասը» բառով,  իսկ «ենթակետով» բառը՝ «կետով» բառով՝ նկատի ունենալով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները,        
         2) 2-րդ հոդվածում «19.7»  թիվը փոխարինել «19.9» թվով, քանի որ հիշյալ օրենքով 19.7-րդ հոդված արդեն իսկ նախատեսված է: Սույն դիտողությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  14-րդ հոդվածի  11-րդ մասի պահանջներից, մասնավորապես՝  նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջև համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:        
         Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 28.2-րդ հոդվածի 1-ին մասին և 4-րդ հոդվածին,  
         3) 4-րդ հոդվածում «պարբերությունից» և «նոր պարբերություն» բառերը փոխարինել «մասից»  և «նոր 11-րդ մասով»  բառերով՝ նկատի ունենալով  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները,       
         4) 4-րդ հոդվածում  «Սույն» բառից առաջ լրացնել «11» թիվը:    
         4. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նախատեսված հիշյալ օրենքի վավերապայմանները նախատեսել նախագծի 1-ին հոդվածով: Սույն դիտողությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  13-րդ հոդվածի պահանջներից:    
         Նույն դիտողությունը վերաբերում է նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկ­ների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական կացու­թյան ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 2-րդ հոդվածներին:        
         5. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պե­տական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «կետն» բառը փոխարինել «մասն» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:       
         Նույն դիտողությունը վերաբերում է նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետա­կան գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներին:   
         6. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակմանը հաջորդող» բառերը փոխարինել  «պաշ­տոնական հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  23-րդ հոդվածի    5-րդ մասի պահանջները: 
         7. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում  «56-րդ հոդվածը լրացնել 2.1-ին մասով» բառերը փոխարինել «56-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.» բառերով, քանի որ հիշյալ օրենքի 56-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսված է 2.1-րդ մաս, բացի այդ հիշյալ մասով արդեն իսկ նախատեսված են նույնաբովանդակ դրույթներ, որոնք առկա են նաև նախագծով: Սույն դիտողությունը բխում է նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից, մասնավորապես՝  Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները:    
         8. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկ­ների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական կա­ցության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացում կա­տարելու մասին» և «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավա­րության կողմից որոշումների ընդունում, հիշյալ օրենքների նախագծերում նախատեսել անցումային դրույթներ՝ նախագծերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով.       
         «Հոդված _. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններն ընդունում են սույն օրենքից բխող այն ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը, որոնց ընդունումը սույն օրենքով վերապահված է այդ մարմիններին:»:

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ