ԱՌԱՋԱՐԿ

«Ջրօգտագործողների ընկերությունների եվ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (Պ-209-24.06.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

 

 

Առաջարկում եմ «Ջրօգտագործողների ընկերությունների եվ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի՝

1) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր կետերով.

   «ժբ) ջրի արդարացի բաշխման նպատակով` դիմել և ստանալ իր ներկայացուցչական գոտուց ընտրված ներկայացուցչից իր հողատարածքն ընդգրկող հիդրոմիավորի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ կազմված պլան ժամանակացույցը և ջրօգտագործողների փաստացի ներկայացված ջրման հայտերի հիման վրա տրամադրված ջրաքանակները:

ժգ) ոռոգման ջրի պաշարների դեֆիցիտի պայմաններում՝ մասնակցել ջրօգտագործման պլանների, պլան ժամանակացույցի, ջրօգտագործողների անհատական պայմանագրի համապատասխան հավելվածների վերանայմանը:

ժդ) իրենց խախտված իրավունքը վերականգնելու նպատակով՝ դիմել վեճեր լուծող հանձնաժողովին, ներկայացնել փաստարկներ և կարծիքը հիմնավորող ապացույցներ, ինչպես նաև մասնակցել դրանց հետազոտմանը:»:

 

     2) 2-րդ հոդվածը հանել: