ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ


ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

(Պ-209-24.06.2019-ՏՏԳԲ-011/0) «Ջրօգտագործողների ընկերությունների եվ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկներ

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՆԱԽԱԳԾԻ ԱՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ

ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 Մ. Մելքումյան

22.07.2019

Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5.1 հոդվածի առաջին մասը լրացնել նոր կետերով.

«զ) պահանջել եւ ստանալ ընկերության տնօրինությունից իր հողատարածքն ընդգրկող  հիդրոմիավորի ամբողջ ոռոգման ջրամատակարարման ռեժիմն ու փաստացի իրականացված ջրաբաշխման հաշվեկշիռն` ըստ առանձին ջրօգտագործողների  ջրապահանջի,

է) նույն  հիդրոմիավորումում ընդգրկված  ջրօգտագործողների ընդհանուր թվի առնվազն երկու տոկոսի մասնակցությամբ` ընկերությանը ներկայացնել եւ ընկերության վարչական խորհրդում սահմանված կարգով քննարկել ջրաբաշխման հաշվեկշիռն` ըստ առնաձին մշակաբույսերի  ոռոգման ռեժիմի եւ նորմայի կազմած չլինելու, ինչպես նաեւ առանձին ջրօգտագործողների կողմից ոռոգման ռեժիմի եւ/կամ  նորմայի խախտման վերաբերյալ հարցերը:»:

«Հոդված1. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր կետերով.

   «ժբ) ջրի արդարացի բաշխման նպատակով` դիմել և ստանալ իր ներկայացուցչական գոտուց ընտրված ներկայացուցչից իր հողատարածքն ընդգրկող հիդրոմիավորի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ կազմված պլան ժամանակացույցը և ջրօգտագործողների փաստացի ներկայացված ջրման հայտերի հիման վրա տրամադրված ջրաքանակները:

ժգ) ոռոգման ջրի պաշարների դեֆիցիտի պայմաններում՝ մասնակցել ջրօգտագործման պլանների, պլան ժամանակացույցի, ջրօգտագործողների անհատական պայմանագրի համապատասխան հավելվածների վերանայմանը:

ժդ) իրենց խախտված իրավունքը վերականգնելու նպատակով՝ դիմել վեճեր լուծող հանձնաժողովին, ներկայացնել փաստարկներ և կարծիքը հիմնավորող ապացույցներ, ինչպես նաև մասնակցել դրանց հետազոտմանը:»:

 

 Ընդունվել է

 Ընդունվել է

 Մ. Մելքումյան

22.07.2019

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի երրորդ մասը լրացնել նոր կետով`

«ե) մեկ ոռոգման շրջանում երկու անգամից ավել խախտել է ոռոգման ռեժիմն ու նորման եւ վնաս հասցրել նույն ընկերության այլ անդամների հողատարածքների ոռոգման գործընթացին:»:

2) 2-րդ հոդվածը հանել:

 

Ընդունվել է

Ընդունվել է

ՀՀ Կառավարություն

13.08.2019

Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5.1 հոդվածի առաջին մասը լրացնել նոր կետերով.

«զ) պահանջել եւ ստանալ ընկերության տնօրինությունից իր հողատարածքն ընդգրկող  հիդրոմիավորի ամբողջ ոռոգման ջրամատակարարման ռեժիմն ու փաստացի իրականացված ջրաբաշխման հաշվեկշիռն` ըստ առանձին ջրօգտագործողների  ջրապահանջի,

է) նույն  հիդրոմիավորումում ընդգրկված  ջրօգտագործողների ընդհանուր թվի առնվազն երկու տոկոսի մասնակցությամբ` ընկերությանը ներկայացնել եւ ընկերության վարչական խորհրդում սահմանված կարգով քննարկել ջրաբաշխման հաշվեկշիռն` ըստ առնաձին մշակաբույսերի  ոռոգման ռեժիմի եւ նորմայի կազմած չլինելու, ինչպես նաեւ առանձին ջրօգտագործողների կողմից ոռոգման ռեժիմի եւ/կամ  նորմայի խախտման վերաբերյալ հարցերը:»:

1.Օրենքի նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ կետերով.

«ժբ) ջրի արդարացի բաշխման նպատակով դիմել և ստանալ իր ներկայացուցչական գոտուց ընտրված ներկայացուցչից իր հողատարածքն ընդգրկող հիդրոմիավորի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ կազմված պլան-ժամանակացույցը և ջրօգտագործողների կողմից փաստացի ներկայացված ջրման հայտերի հիման վրա տրամադրված ջրաքանակները.

ժգ) ոռոգման ջրի պաշարների դեֆիցիտի պայմաններում մասնակցել ջրօգտագործման պլանների, պլան-ժամանակացույցի, ջրօգտագործողների անհատական պայմանագրի համապատասխան հավելվածների վերանայմանը.

ժդ) իրենց խախտված իրավունքը վերականգնելու նպատակով դիմել վեճեր լուծող հանձնաժողովին, ներկայացնել փաստարկներ և կարծիքը հիմնավորող ապացույցներ, ինչպես նաև մասնակցել դրանց հետազոտմանը:»:

Ընդունվել է

Ընդունվել է

ՀՀ Կառավարություն

13.08.2019

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի երրորդ մասը լրացնել նոր կետով`

«ե) մեկ ոռոգման շրջանում երկու անգամից ավել խախտել է ոռոգման ռեժիմն ու նորման եւ վնաս հասցրել նույն ընկերության այլ անդամների հողատարածքների ոռոգման գործընթացին:»:

2. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածը հանել:

Ընդունվել է

Ընդունվել է