ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԲԵՐՅԱԼ(Փաստաթղթային կոդ՝ Կ-223-12.07.2019-ՏՀ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿ

 

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «բացառությամբ վիճակախաղերի, շահումով խաղերի և գրավատների կազմակերպման համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած կազմակերպիչների կողմից գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջների պահպանման» բառերից հետո լրացնել «,շրջակա միջավայրի պահպանության (բնապահպանության) ոլորտում  վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից շրջակա միջավայրի և ընդերքօգտագործման օրենսդրության պահանջների կատարման կամ պահպանման, ինչպես նաև մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների, ջրային ռեսուրսների, հողերի, ընդերքի, բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման և պահպանության, ինչպես նաև վտանգավոր նյութերի և արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) ու սպառման թափոնների բնագավառներում բնապահպանական օրենսդրության նորմերի ու պահանջների կատարման» բառերով:

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկը պայմանավորված է  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգումների միջոցով ընդերքօգտագործման ոլորտում իրավախախտումների արդյունավետ բացահայտման ապահովման անհրաժեշտությամբ:

 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի գործող կարգավորումից հետևում է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (բացառությամբ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում իրականացվող ստուգումների) պարտավոր է ստուգումն սկսելուց երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին ներկայացնել ստուգման մասին հանձնարարագիրը (հրամանը): Գործող կարգավորումը հնարավորություն է ընձեռնում տնտեսավարող սուբյեկտներին, նախապես տեղեկանալով ստուգման մասին, վերացնել օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, և պահանջվող նորմերին համապատասխանությունն ապահովվում է  միայն տվյալ օրը՝ պատասխանատվությունից խուսափելու նպատակով: Նման պայմաններում իմաստազրկվում է ստուգում իրականացնելու նպատակը:

Առաջարկում ենք՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել լրացում, որի արդյունքում կվերացվի, ստուգում սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ շրջակա միջավայրի պահպանության (բնապահպանության) ոլորտում  վերահսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից,  ստուգման մասին տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը:

Առաջարկի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում: