«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-249-06.08.2019-
ՊԻ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ
 ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ 

 

Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները՝

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է 14-ից ավելի անդամ ունեցող խմբակցությունների փորձագետների թիվը չորսից դարձնել մինչև հինգ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելով օրենսդրական նախաձեռնությունների մեծ քանակով և դրանից բխող մասնագիտական հմտություններ պահանջող աշխա­տանք­ների իրականացման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով Ազգային ժողովի խմբակցությունների աշխատանքի արդյունավե­տու­թյան և նոր մասնագետների ներգրավմամբ խորհրդարանական աշխատանքների մասնագիտական որակը բարձրացնելու անհրաժեշտությունը, նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի, սակայն նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաս­տանի Հանրա­պետության պետական բյու­ջեի ծախսերի ավելացման՝ տարեկան շուրջ 5.0 մլն դրամի չափով:

Միևնույն ժամանակ գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը լիարժեք գնահատելու համար, նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ  անհրա­ժեշ­տ է ներկայացնել նաև վիճակագրական տվյալներ՝ իրավական ակտերի նախագծերի՝ նախորդ տարիների համեմատ գրանցված աճի վերաբերյալ: