ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

  

Հարգելի պարոն Գալստյան 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Փրկարար ծառայության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Խ-109-17.04.2019,05.09.2019-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

  1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ 1-ին հոդվածի համաձայն՝ նախատեսվում է Օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քրեակատարողական ծառայողի լիազորու-թյունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է»: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Օրենքի վերոնշյալ մասում խոսքը գնում է քրեակատարողական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրա-կանացվելիս նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Հետևապես, Օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ մասում տերմինների միասնականությունն ապահովելու նպատակով, նախագծի 1-ին հոդվածի դրույթներն անհրաժեշտ է խմբագրել և համապատասխանեցնել Օրենքի վերոնշյալ մասի պահանջներին՝ «կասեցման ժամանակահատվածում» բառերը «ժամանակավորապես դադարեցման ժամանակահատվածում» բառերով փոխարինելու միջոցով:
  2. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 3-րդ հոդվածների դրույթներն անհրաժեշտ է խմբագրել՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջներին:

 

Հարգանքով՝

էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ