ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

 

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՂԻՆԱԿԻ

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ  (Պ-2761-12.09.2019-ԱՍ-011/0 )

 Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ

 

<<Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 41-րդ հոդվածը լրացնել  «41.6» թվով, իսկ «տասնյոթերորդ» բառը փոխարինել «տասնիննրորդ» բառով:

Ընդունվեց

Ընդունվեց

ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ  (Պ-2761-12.09.2019-ԱՍ-011/0 )

Նախագծի 2-րդ հոդվածով շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

<<Հոդված 2.  Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.6-րդ հոդվածով՝

 

«Հոդված 41.6 Աշխատանքի ընդունելու կամ թույլատրելու պահանջները խախտելը

1. Գործատուի կողմից մինչև տասնվեց տարեկան անձին օրենքով նախատեսված պահանջների խախտումով աշխատանքի ընդունելը կամ ներգրավելը կամ մինչև տասնութ տարեկան անձին աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում ներգրավելը կամ թույլատրելը կամ հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում կամ վնասակար կամ վտանգավոր աշխատանքի պայմաններում աշխատանքի ներգրավելը կամ թույլատրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով սահմանված արարքներից որևէ մեկը  վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի   չորսհարյուրապատիկի չափով:»>>

Ընդունվեց

Ընդունվեց

ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ  (Պ-2761-12.09.2019-ԱՍ-011/0 )

 Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

<<Հոդված 2. Օրենսգրքի 421-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 42.1.              Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական  մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների  և /կամ վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը`

1.      Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմնի) պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և/կամ վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»>>

Ընդունվեց

Ընդունվեց

ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ  (Պ-2761-12.09.2019-ԱՍ-011/0 )

Նախագծի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

<<Հոդված 4. Օրենսգրքի 169.6-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:>>

Ընդունվեց

Ընդունվեց

ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ  (Պ-2761-12.09.2019-ԱՍ-011/0 )

Նախագծի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 230. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

 

1. Սույն օրենսգրքի 41-րդ, 41.1-41.2-րդ, 41.6-րդ, 42-43-րդ, 45-47.5, 47.7- 47.13-րդ, 80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ), 87-րդ (առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կարգադրագրերը չկատարելու համար),  96.1-ին, 152-րդ, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 169.5- 169.8-րդ, 173.3-րդ, 198-րդ հոդվածներով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և  վարչական տույժեր է նշանակում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։»:>>

Ընդունվեց

Ընդունվեց

ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ  (Պ-2761-12.09.2019-ԱՍ-011/0 )

Նախագծի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

<<Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021թ. հուլիսի 1-իցբացառությամբ 2-րդ հոդվածի :>>

Ընդունվեց

Ընդունվեց

ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ  (Պ-2761-12.09.2019-ԱՍ-011/0 )

Նախագծի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<Հոդված 7. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:>>

 

Ընդունվեց

Ընդունվեց