«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Պ-311-08.10.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ

ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կառավարությունը ներկայացված օրենքի նախա­գծերի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները՝

Նախագծերով առաջարկվող՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփա­կանա­տերերի կողմից կատարվող վճարների անկանխիկ եղանակին անցնելու հետ կապված հարցը խիստ կարևորվում և դիտարկվում է որպես բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառա­վար­ման, պահպանման և շահագործման գործառույթների իրականացման կայուն և թափան­ցիկ մեխանիզմների արմատավորմանը նպաստող գործոններից մեկը՝ ինչպես Հա­յաս­­­տա­նի Հան­րա­­պե­տու­թյան կառավարության, այնպես էլ՝ գործընթացի բոլոր մասնակիցների (սեփա­կա­նատերեր, համայնք և այլն) կողմից:

Հարկ է նշել, որ, ի թիվս բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգի զարգացման հնարավորությունները խոչընդոտող առկա բազմաթիվ խնդիրների (շենքի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորում, սեփականատերերի իրազեկում, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի գրանցման հարցեր, գործընթացին մասնակից բոլոր կողմերի, այդ թվում՝ պետու­թյան և համայնքի իրավունքների ու պատասխանավտության հստակեցում, որոշումների ընդունման համար անհրաժեշտ ձայների հարաբերակցության վերանայում և այլն), շինու­թյունների սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի դիմաց վճարումների կատար­ման գործընթացի թափանցիկության ապահովման հետ կապված հարցերը քննարկվել են բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնա­կարգման նպատակով Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վարչապետի 2019 թվականի օգոս­տոսի 20-ի N 1160-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի 2019 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած նիստում:

Քննարկման արդյունքների հիման վրա որոշվել է նշված խնդիրների կանոնա­կարգ­ման նպատակով փուլային եղանակով մշակել բազմաբնակարան շենքի կառավար­ման բնա­գավառը կանոնակարգող իրավական ակտերի վերանայման վերաբերյալ առա­ջար­կու­թյուններ:

Մասնավորապես, առաջին փուլով նախատեսվում է կանոնակարգել բազմաբնա­կարան շենքի սեփականատերերի կողմից կատարվող վճարումների անկանխիկ եղա­նակին անցնելու, սեփականատերերի կողմից որոշումների կայացման համար անհրա­ժեշտ ձայների հարաբերակցության վերանայման (թեթևացման) և շենքի ընդհանուր բաժ­նային սեփականություն հանդիսացող գույքի բարելավմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման համար որոշումների կայացման մասով առանձնահատկու­թյուն­ների սահմանման հետ կապված հարցերը:

Այդ նպատակով մշակվել է բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառը կանոնակարգող օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենս­դրա­կան փաթեթի նախագիծ (այսուհետ՝ նախագիծ), որում արտացոլվել են նաև պատ­գա­մավորի կողմից ներկայացված նախագծերով առաջարկվող կարգավորումները: Ընդ որում, մշակված նախագիծը նախատեսվում է քննարկել նշված աշխատանքային խմբի առաջիկա նիստում, որից հետո այն արդեն սահմանված կարգով կանցնի քննարկման փուլ և կներկայացվի Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կառավարության քննարկմանը:

Ելնելով շարադրվածից՝ բնագավառում տարվող միասնական և առավել հասցեա­կան քաղաքականություն ապահովելու նպատակով նպատակահարմար ենք գտնում նախագծերով ներկայացված առաջարկությունները և բազմաբնակարան շենքի կառավար­ման բնագավառի առաջընթացի հնարավորությունները սահմանափակող այլ խնդիր­ների կանոնակարգումը դիտարկել մեկ փաթեթով, ուստի, առաջարկում ենք բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառը կանոնակարգող օրենսդրության վերանայման նախա­ձեռնությունների դեպքում համագործակցել նշված աշխատանքային խմբի հետ:

Այնուամենայնիվ օրենքների նախագծերի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝

  1. Առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել վճարումների կատարման նպատակով բացվող բանկային հաշիվը ոչ թե կառավարման մարմնի, այլ շենքի համար բացելու հնարավորության հարցը, ինչը կապահովի հավաքագրված վճարների հասցեա­կա­նու­­­թյունը և թափանցիկությունը:
  2. Սեփականատերերի կողմից անկանխիկ եղանակով կատարվող վճարման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանելու վերաբերյալ դրույթը հակասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 929-րդ հոդվածի դրույթներին, այդ իսկ պատճառով առաջարկվում է Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության կողմից սահմանել ոչ թե սեփականատերերի կողմից անկանխիկ եղանակով կատարվող վճարման կարգը, այլ այդ նպատակով բացվող հաշիվների վարման կարգը:
  3. «Համատիրությունների մասին» Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենքի փոփո­խությունների նախագծում օգտագործվում է «հատուկ բանկային հաշիվ» հասկա­ցու­թյունը, նախագծով հիմնավորված չէ, ինչու պետք է բացվի հատուկ բանկային հաշիվ և դրա վրա տարածվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հատուկ հաշվին բնորոշ առանձնահատկությունները։ Հաշվի առնելով շարա­դրվածը՝ լրացուցիչ քննարկման կարիք ունի նախագծում «հատուկ» բառի կիրառման հարցը:
  4. Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կենտրոնական բանկը պաշտոնական շրջանա­ռության մեջ է դրել «Անկանխիկ գործառնությունների մասին» Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենքի նախագիծը, որը համապարփակ կարգավորում է գրեթե բոլոր անկան­խիկ վճարումների հետ կապված իրավահարաբերությունները: Նախագիծը գտնվում է լրամշակման փուլում և շուտով ներկայացվելու է Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կառա­վարության քննարկմանը: Այսպիսով, նախագծերով ներկայացվող կարգավորումները լրացուցիչ քննարկման կարիք ունեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ դրված՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենքի նախագծի համատեքստում:
  5. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «Օրենքը լրացնել 151 հոդվածով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Օրենքը լրացնել նոր՝ 15.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենքի 33-րդ հոդվածի պահանջները: Միաժա­մանակ լրացվող հոդվածի «151» թիվն անհրաժեշտ է փոխարինել «15.1» թվով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները:
  6. 6. Նկատի ունենալով այն, որ «Համատիրության մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով կատարվում է նույն փոփո­խությունը՝ հոդվածի 2-րդ մասով նախատեսված «7. Համա­տիրու­թյունը պար­տա­վոր է սահ­ման­ված կարգով բացել բանկային հաշիվներ:» նախադասությունն անհրաժեշտ է հանել:
  7. «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու­թյուն և լրացում կատարելու մասին» Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «Օրենքի 28-րդ հոդվածի «ա» կետում» բառերն անհրաժեշտ է փոխա­րինել «Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում» բառերով՝ նկատեի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենքի 14-րդ հոդվածի պահանջները:
  8. Նախագծի 2-րդ հոդվածի «կետադրական նշանով և» բառերն անհրաժեշտ է հանել՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հա­յաս­­­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենքի 33-րդ հոդվածի պահանջները:
  9. Միաժամանակ, առաջարկում ենք վերանայել նախագծերով ներկայացված օրենքներն ուժի մեջ մտնելու ժամկետները՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի պահանջները: