ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ըն­թերցմամբ ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-317-11.10.2019-ՏՀ-011/1) վերաբերյալ Հա­յաս­տանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Նախագծի՝

1.1-ին հոդվածի 1.-ին մասի «բանկը» բառից հետո լրացնել «կարող է» բառով, իսկ «չի ներկայացնում» բառերը՝ «չներկայացնել» բառով:

2. 2-րդ հոդվածը «ֆինանսների» բառից հետո լրացնել «կամ հանրային ռեսուրսների» բառերով։

3. 3-րդ հոդվածով օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությունում «խմբին» բառից հետո լրացնել «կամ որոշակի ապրանքի համար կամ որոշակի ոլորտին ուղղակիորեն կամ անուղղակիորեն» բառերով, իսկ «պայմաններ)» բառից հետո «, որի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվում են այնպիսի առավելություններ, որոնք ազատ տնտեսական մրցակցության պայմաններում տրամադրվող օժանդակության բացակայության դեպքում տնտեսվարող սուբյեկտները չէին ունենա:» բառերով:

4. 3-րդ հոդվածի 2--րդ կետը «սահմանամերձ համայնքների զարգացմանը,» բառերից հետո լրացնել «տարածքային համաչափ զարգացմանը,» բառերով, իսկ «գիտության և կրթության զարգացմանը,» բառերը հանել։

5. 5-րդ հոդվածի 1-ին կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝

«2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Կառավարության որոշմամբ (այսուհետ՝ Կառավարության որոշում) կսահմանվեն տրամադրված պետական օժանդակությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգն ու ժամկետները:» Այդ կապակցությամբ 2-րդ կետը վերափոխել 3-րդ կետի և «սույն օրենքի» բառերը փոխարինել «Կառավարության որոշման» բառերով։

 

Հարգանքով՝  էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ