ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

                                      Հարգելի պարոն Գալստյան    
                                              
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-329-28.10.2019-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ ԱԺ Առողջա­պահու­թյան և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկելու համար.    

1. Առաջարկվում է Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող 16-րդ հոդվածի 23-րդ մասի ՝ 7-րդ կետը խմբագրել` շարադրելով հետևյալ բովանդակությամբ.                   

«7) «Սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում:».  

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի զ. ենթակետում առաջարկվում է «սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի» բառերը փոխարինել  «սույն հոդվածի 7-րդ մասի» բառերով:          

3. Նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածներն առաջարկվում է  միավորել մեկ կետի ներքո, միաժամանակ հստակեցնելով, թե տվյալ դրույթի իմաստով, որն է համարվում մեկ ամիս ժամանկանակահատվածը: Սույն առաջարկի ընդունման դեպքում առաջարկվում է  գործող օրենքի  21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«1) Կառավարության սահմանած կարգով և քանակներով օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից  ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերի, ինչպես նաև փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով մեկ ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ ավելի հաճախականությամբ ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի համար:    

Սույն կետի իմաստով մեկ ամիս է համարվում ֆիզիկական անձի անունով բուժման կուրսով կամ բժշկական այլ փաստաթղթերով ուղեկցվող անձնական օգտագործման դեղերի ներմուծման օրվան հաջորդող մեկ ամիսը:: 

Միաժամանակ հայտնում եմ, որ Դեղերի մասին օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փոփոխություններն առաջ են բերելու մաքսային հսկողության և դրանից բխող մաքսային գործառնությունների փոփոխություններ։ Մաքսային հսկողության իրականացման նպատակով անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել նաև մաքսային մարմնի միասնական տեղեկատվական համակարգում՝ փոստային առաքանիների հաշվառման և ուղևորային հայտարարագրի համակարգերում ամսական պարբերականության նկատմամբ ավտոմատացված հսկողություն իրականացնելու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացումներ կատարել Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ:       

Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկվել է Նախագծում օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանել եռամսյա ժամկետ:

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ