Հոդված 1. Հոդված 4-ի 2-րդ մասի 1-ին կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 2. Հոդված 4-ի 2-րդ մասի 2-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:

Հոդված 3.  Հոդված 6.-ի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«6. Հանձնաժողովների, մրցանակաբաշխության կոմիտեի անհատական կազմերը հաստատվում են համապատասխան ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:»

Հոդված 4. Հոդված 6-ը լրացնել նոր՝ 8-րդ մասով՝

«Հանձնաժողովների և մրցանակաբաշխության կոմիտեների կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Կառավարության, Ազգային Ժողովի,դատական մարմինների, համապատասխան ոլորտի բարձրագույն ուսումնական և գիտական հաստատությունների գիտական աստիճան ունեցող, ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպություննների ներկայացուցիչներ:»

Հոդված 5. Հոդված 6-ը լրացնել նոր՝ 9-րդ մասով՝

«Հանձնաժողովները և մրցանակաբաշխության կոմիտեն կազմավորվում են մրցութային հիմունքով»: