Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

ՀՀ ԱԺ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-401-02.12.2019-ՖՎ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

Առաջարկի հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկը

Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկի ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը

ՀՀ կառավարություն

 

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյան

 

Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյան

Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մաս

Շարադրել նոր խմբագրությամբ՝

«Վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ծագող պարտավորության կատարման ապահովման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում պետք է նշվի երաշխավորի պատասխանատվության առավելագույն ծավալը` գումարային արտահայտմամբ, ինչպես նաև այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը»

Ընդունելի է

Ընդունվել է

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյան

 

 

Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մաս

Հանել «անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիակական անձ» բառերը, «բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «եթե երաշխավորի համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով» բառերով

Ընդունելի է

Ընդունվել է

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյան

 

Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյան

 

ՀՀ կառավարություն

Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մաս

2-րդ պարբերությունը դարձնել 3-րդ մաս և շարադրել նոր խմբագրությամբ՝

«Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով և միաժամանակ պայմանագրի կնքման պահին առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը`

1) երաշխավորն ու պարտապանը հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ: Սույն կետի իմաստով նույն ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, ծնողները, պապը, տատը, 18 տարին լրացած թոռը, 18 տարին լրացած զավակն ու նրա ամուսինը, 18 տարին լրացած քույրը, եղբայրն ու նրանց ամուսինները և 18 տարին լրացած նրանց զավակները.

2) երաշխավորը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից կամ բաժնետեր.

3) երաշխավորը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառուն:

Իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրական շահառու հանդիսացող անձը.

4) երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր և երաշխավորությամբ ստացվող միջոցներն այդ համատեղ գործունեության (համատեղ գործունեության պայմանագրի կատարման) համար են:»

Ընդունելի է

Ընդունվել է

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյան

 

Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյան

 

Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մաս

Շարադրել նոր խմբագրությամբ՝

«Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է սուբսիդիար պատասխանատվություն, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերի:»

Ընդունելի է

Ընդունվել է

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյան

Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մաս

Հանել Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասը

Ընդունելի է

Ընդունվել է

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյան

 

Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյան

 

Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդվածի 4-րդ մաս

Շարարդրել նոր խմբագրությամբ՝

«Վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ծագող պարտավորության կատարման ապահովման համար երաշխավորության պայմանագիրը կնքելիս անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը և պարտապանը տալիս են գրավոր հայտարարություն՝ սույն հոդվածի երրորդ մասի երրորդ կետով նշված պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ, ինչպես նաև սույն հոդվածի երրորդ մասի չորրորդ կետով նշված երաշխավորությամբ ստացվող միջոցներն այդ համատեղ գործունեության (համատեղ գործունեության պայմանագրի կատարման) համար օգտագործելու մասին, և կրում են հայտարարության բովանդակության իսկության ռիսկը:

Հետագայում պարտապանի և երաշխավորի՝ սույն հոդվածի երրորդ մասով թվարկված փոխկապվածության դադարումը կամ փոփոխությունը չի հանգեցնում երաշխավորության պայմանագրի գործողության ընթացքում երաշխավորի պատասխանատվության փոփոխության։»

Ընդունելի է

Ընդունվել է

ՀՀ կառավարություն

 

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյան

 

Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյան

Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդվածի 5-րդ մաս

Շարադրել նոր խմբագրությամբ՝

«Երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու հետևանքով առաջացող տույժերը և տուգանքները, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով, իսկ այն դեպքում, երբ երաշխավոր է հանդիսանում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը և երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը ծագում է վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը՝ պահպանելով սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Եթե պարտապանի պարտավորության ծավալը որևէ հիմքով, այդ թվում` պարտավորությունների մորատորիումի (սառեցման) հիմքով նվազում է կամ դադարում է աճել, ապա երաշխավորի պատասխանատվությունը համապատասխան ծավալով նվազում է կամ դադարում է աճել:»

Ընդունելի է

Ընդունվել է

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյան

 

ՀՀ կառավարություն

Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդվածի 6-րդ մաս

Շարադրել նոր խմբագրությամբ՝

«Երաշխավորության պայմանագիրը կարող է կնքվել ավելի երկար ժամկետով, քան երաշխավորությամբ ապահովված պարտավորության վերաբերյալ պայմանագիրը:»

Ընդունելի է

Ընդունվել է

ՀՀ կառավարություն

 

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյան

 

Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյան

Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդվածի 7-րդ մաս

1-ին նախադասությունում՝

«Պարտապանի» բառը փոխարինել «Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի» բառերով, «իր պարտականությունը» բառերը փոխարինել «երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը» բառերով, «ոչ ուշ, քան դրա հաջորդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, «երաշխավորին» բառից հետո լրացնել «՝ առնվազն նշելով պարտավորության խախտման ժամկետը և առկա պարտավորության չափը» բառերով,

2-րդ նախադասությունում՝

«ծանուցում ուղարկելու» բառերը փոխարինել «ծանուցելը» բառով

Ընդունելի է

Ընդունվել է

ՀՀ կառավարություն

 

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյան

 

Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյան

Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդվածի 8-րդ մաս

1-ին նախադասությունում՝

«Պարտապանի» բառը փոխարինել «Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի» բառերով, «իր պարտականությունը» բառերը փոխարինել «երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը» բառերով, «պարտականությունն» բառը փոխարինել «պարտավորությունն» բառով, «պահանջը ներկայացվելու» բառերը փոխարինել «պահանջն ստանալու» բառերով,

հանել 2-րդ նախադասությունը

Ընդունելի է

Ընդունվել է

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյան

 

Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդված

Լրացնել 9-րդ մասով՝

«Համատեղ երաշխավորություն ստանձնած անձինք պարտատիրոջ առջև պատասխանատվություն են կրում համապարտ, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:»

Ընդունելի է

Ընդունվել է

ՀՀ կառավարություն

 

Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյան

Նախագծի 4-րդ հոդված

1-ին նախադասությունում՝

«դադարելու» բառից հետո լրացնել «դեպքում» բառով, «երաշխավորի» բառից հետո լրացնել «գրավոր» բառով, «(դադարում է միայն փոփոխված մասով)» բառերը փոխարինել «՝միայն փոփոխված մասով» բառերով,

2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Երաշխավորության պայմանագրի այն պայմանը, որով երաշխավորը նախապես համաձայնություն է տալիս իր պարտավորությունը նման ձևով փոփոխելուն, առ ոչինչ է: Սույն պարբերության իմաստով երաշխավորի համաձայնությունը չի պահանջվում, եթե երաշխավորը երաշխավորությունը ստանձնում է հիմնական պարտավորության վերաբերյալ այն պայմանագրով, որով ապագայում ծագելիք պարտավորության բոլոր էական պայմանները սահմանված են։»

Ընդունելի է

Ընդունվել է

ՀՀ կառավարություն

Նախագծի 5-րդ հոդված

Հանել Նախագծի 5-րդ հոդվածը

Ընդունելի է

 

Ընդունվել է

Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյան

Նախագծի 6-րդ հոդված

Դարձնել 5-րդ հոդված

 

 

Ընդունվել է

Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյան

Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մաս

Փոխարինել «պաշտոնական հրապարակմանն հաջորդող տասներորդ օրը» բառերը «2022 թվականի հունվարի 1-ին» բառերով

 

Ընդունվել է

ՀՀ կառավարություն

Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մաս

Փոխարինել «առաջացող հարաբերությունների վրա» բառերը «կնքված երաշխավորության պայմանագրերի նկատմամբ» բառերով, «3-րդ և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով

Ընդունելի է

Ընդունվել է

ՀՀ կառավարություն

 

Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյան

Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մաս

«մասերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված» բառերով

Ընդունելի է

Ընդունվել է

ՀՀ կառավարություն

 

Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյան

Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մաս

Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մաս

Ընդունելի է

Ընդունվել է

ՀՀ կառավարություն

 

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյան

 

Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյան

Նախագծին ավելավնել   երկու նոր օրենքների նախագծեր

Նոր օրենքների նախագծերն են՝

1.     «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»

2.    «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  

Ընդունելի է

Ընդունվել է