ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

                                           Հարգելի պարոն Գալստյան 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ըն­թերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-309-08.10.2019,02.12.2019-ՊԻ-011/1) վերաբերյալ Հա­յաս­տանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

  1) Առաջարկում ենք օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով լրացվող 360.1-րդ և 360.2-րդ հոդվածներում «արժանապատվությունը» բառից հետո լրացնել «պարբերաբար» բառը՝ Նախագծով առաջարկվող հանցակազմերը ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածին համապատասխանեցնելու նպատակով:

2) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: 

Մինչդեռ, Նախագծով առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ և 360.2-րդ հոդվածների մասերը համարակալված չեն: Հետևաբար, առաջարկում ենք Նախագիծը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

        

Հարգանքով՝

                                                         էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ