Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-309-08.10.2019,02.12.2019-ՊԻ-011/1) վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկների

No.

Առաջարկության հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

 

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

 

1.      

Հայաստանի Հանրապետության կառավարություն

Նախագծի 1-ին հոդված

Առաջարկում օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով լրացվող 360.1-րդ և 360.2-րդ հոդվածներում «արժանապատվությունը» բառից հետո լրացնել «պարբերաբար» բառը՝ Նախագծով առաջարկվող հանցակազմերը ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածին համապատասխանեցնելու նպատակով:

 

 

 

2.     

Հայաստանի Հանրապետության կառավարություն

Նախագիծ

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: 

 

 

3.     

Պատգամավոր

Սերգեյ Ատոմյան

Նախագծի 1-ին հոդված

Հոդված 1-ով լրացվող  360.1 հոդվածի 1-ին մասում  և 360.2 հոդվածի 1-ին մասում  «արժանապատվությունը»  բառից հետո լրացնել «պարբերաբար» բառը: