ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Գալստյան 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-412-05.12.2019-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

1. Նախագծի՝

1) 1-ին հոդվածում «31-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ պարագրաֆով» բառերը փոխարինել «31-րդ գլխում լրացնել նոր՝ 7-րդ պարագրաֆ հետևյալ բովանդակությամբ՝» բառերով:

2) 1-ին հոդվածում  «7 ՌԵՊՈ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» վերնագրում «7» թվից առաջ լրացնել «§» նշանը:

3) 1-ին հոդվածով լրացվող նոր՝ 570.2-րդ հոդվածի 3-րդ մասում «օրենսգրքի գլխի» բառերը փոխարինել «պարագրաֆի» բառով:

4) 1-ին հոդվածով լրացվող նոր՝ 570.2-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

 

 

Հարգանքով՝

                                                              էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ