Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

« ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0 ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

 

N

Առաջարկության հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերվում է առաջարկությունը

Առաջարկությունը

(փոփոխությունը, լրացումը)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1.

Կառավարություն

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0

Նախագծից հանել այն կարգավորումները, որոնք վերաբերվում են պատվիրատուի նշած հասցեում ծառայությունների մատուցման մասով օրենսգրքում փոփոխություն կամ լրացում կատարելուն:

Ընդունվել է

 

2.

Կառավարություն

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0

Շրջիկ առևտուր իրականացնելու դեպքում ՀԴՄ-ի կիրառության դեպքում պարտադիր պահանջ սահմանել՝ ՀԴՄ-ի կտրոնի վրա ապրանքի անվանումն ու ապրանքային դիրքի արտացոլումը։ Այս նպատակով լրամաշակված նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվել է նոր նախադասությամբ.

«Շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնող կամ բնակչությանը ծա­ռա­­յություններ մատուցող կազ­­մակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ դրա­մարկղային մեքենայի կտրոնի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա սույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ և 9-րդ կետով նախատեսված՝ ապրանքի ան­վան­ման և ապրան­քային դիրքի, ծառայության անվանման և կոդի, գնվող ապրանքի քանակի, դրա չափման միավորի տպագրումը պարտադիր է՝ անկախ Կառավարության սահ­մանած կարգից ու ժամ­կետ­ներից:»,

 

Ընդունվել է

 

3.

Կառավարություն

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0

Նախագծում կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել օրենքով սահմանված հասկացություններին։

Ընդունվել է

 

4.

Կառավարություն

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0

Հանել նախագծի 2-րդ հոդվածը:

Ընդունվել է

 

5.

Կառավարություն

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0

Նախագծի 1-ին և 3-րդ հոդվածներից հանել առցանց առևտրի փաստաթղթավորմանը վերաբերող կարգավորումները:

Ընդունվել է

 

6.

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյան

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0

Նախագծի 1-ին հոդվածում հղում կատարված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝ միաժամանակ ճիշտ նշելով Օրենսգրքի ընդունման տարեթիվը

Ընդունվել է

 

7.

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյան

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0

Նախագծի 1-ին հոդվածում օգտագործված «առեւտրի կետեր (այդ թվում՝ շարժական առեւտրի կետեր եւ տրանսպորտային միջոցներից ապրանքների վաճառք)» հասկացությունը փոխարինել «շրջիկ առեւտրի կետեր» հասկացությամբ:

Ընդունվել է

 

8.

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյան

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0

Նախագծի վերնագրից հանել  «փոփոխություններ» բառը

Ընդունվել է

 

9.

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյան

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0

Լրամշակված նախագծի 1-ին հոդվածը սահմանել հետևյալ կերպ.

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 04-ի հարկային օրենսգրքի  (այսուհետ՝ Օրենսգիրք) 380-րդ հոդվածի 1-ի մասը «օբյեկտների,» բառից հետո լրացնել «շրջիկ առևտրի կետերի,» բառերով»:

Ընդունվել է

 

10.

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյան

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0

Լրամշակված նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «օբյեկտի,» բառից հետո լրացնել «շրջիկ առևտրի կետի,» բառերով:

Ընդունվել է

 

11.

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյան

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0

Լրամշակված նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը «հասցեն» բառից հետո լրացնել «, իսկ շրջիկ առևտրի կետերի մի­ջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ կազմակերպության (անհատ ձեռ­նար­կա­տի­րոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն, ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը և հաշվառման համա­րանիշը» բառերը։

Ընդունվել է

 

12.

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյան

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0

Նախագծի 3-րդ հոդվածը ձևակերպել հետևյալ կերպ.

«1) 1-ին մասի 1-ին կետը «վայրում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առևտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո՝ «կամ շրջիկ առևտրի կետի համար» բառերով,

2) 4-րդ մասի 2-րդ կետը «հասցեն» բառից հետո լրացնել «,իսկ շրջիկ առևտրի կետերի մի­ջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ շրջիկ առտրի կետ հանդիսացող ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը և հաշվառման համա­րանիշը» բառերով,

3) 7-րդ մասը «վայրի տարածքի» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առևտրի կետի» բառերով, իսկ «տարածք» բառերից հետո՝ «կամ շրջիկ առևտրի կետ» բառերով,

4) 8-րդ մասը «տեսանելի մասում» բառերից հետո լրացնել «շրջիկ առևտրի կետերի դեպքում՝ ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) վրա» բառերով։»:

Ընդունվել է

 

13.

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյան

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0

Նախագծում ավելացնել նոր 4-րդ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.

«1) 1-ին մասը «պահին և վայրում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առևտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո՝ «կամ շրջիկ առևտրի կետի համար» բառերով, 

2) 2-րդ մասի 1-ին կետը «այդ վայրում» բառերից հետո լրացնել «իսկ շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ շրջիկ առևտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո՝ «կամ շրջիկ առևտրի կետի համար» բառերով,

3) 4-րդ մասի 1-ին կետը, 5-րդ մասի 1-ին կետը և 8-րդ մասը «առևտրի օբյեկտում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առևտրի կետում» բառերով,

4) 9-րդ մասը «առևտրի օբյեկտներում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առևտրի կե­տե­րում» բառերով,

5) 10-րդ մասը «տեսանելի տեղում» բառերից հետո լրացնել «, շրջիկ առևտրի կետերի դեպքում՝ ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) վրա» բառերով: »:

Ընդունվել է

 

14.

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյան

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0

Նախագծում ավելացնել նոր 5-րդ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ ամսվա 1-ից» ։

 

Ընդունվել է