Նախագծի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը <<կառավարությանը>> բառից հետո լրացնել <<և Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության ոլորտի մշտական հանձնաժողովին>> բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը <<հաստատմանը>> բառից հետո լրացնել <<պետական և զորահավաքային պահուստների նյութական արժեքների մշակված անվանացանկը, ինչպես նաև դրանց կուտակման նորմերն ու չափորոշիչները ներկայացնում է Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության ոլորտի մշտական հանձնաժողովին>> բառերով.

3) 1-ին մասի 3-րդ կետը <<հաստատմանը>> բառից հետո լրացնել <<ռազմավարական պաշարների պահուստի կուտակման մշակված ժամանակացույցը ներկայացնում է նաև Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության ոլորտի մշտական հանձնաժողովին>> բառերով.

4) 1-ին մասի 4-րդ կետը <<նախագծերը>> բառից հետո լրացնել <<այդ նախագծերը ներկայացվում են նաև Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության ոլորտի մշտական հանձնաժողովին>> բառերով.

5) 1-ին մասի 8-րդ կետը <<կառավարությանը>> բառից հետո լրացնել <<նույն ամփոփ հաշվետվությունը և տեղեկատվությունը ներկայացնում է նաև Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության ոլորտի մշտական հանձնաժողովին>> բառերով: