«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐ­ՅԱԼ (Պ-433-23.12.2019-ՏՀ-011/0) ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆՐԱՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­­ՌԱ­­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պարտադիր դարձնել հողամասը վաճառելուց առաջ՝ մինչև վաճառքի ամիսը ներառյալ, հողի հարկի գծով պարտա­վո­րու­թյունների ամբողջական կատարումը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.      

  1. Նախագծով կարգավորել նաև անշարժ գույքի կադաստր վարող մար­մնի կողմից խնդրո առարկա դեպքում գույքի գրանցումը հողի հարկի գծով հար­կա­յին պար­­տա­վո­րություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի առկայության պարա­գա­­յում իրա­­կա­­նաց­նելու հետ կապ­ված հարաբերությունները: Առաջարկությունը հիմնա­վոր­վում է այն հան­­գա­մանքով, որ հակառակ պարագայում կարող է ստացվել այնպես, որ ֆիզի­կա­կան ան­ձինք գույքի օտարման պահին հողի հարկի պարտավորությունները կատարած չլինեն, իսկ անշարժ գույքի կադաստր վարող մարմինն իրականացնի անշարժ գույքի նկատ­մամբ սեփա­­կա­նության իրա­վունք­ների պետական գրանցում, ինչի արդյունքում նախագծով ներ­­­կայացված առաջարկությունը չծառայի իր առջև դրված նպատակին: Այս առումով հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ հար­կա­յին օրենսգրքի 236-րդ հոդվածի 4-րդ մասով նման­օրի­­նակ կարգավորումներ նախա­­­տես­ված են:

Նախագծի 1-ին հոդվածում՝

1) փակագծերի մեջ նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել, քանի որ նախա­գծում «Օրենք» բառն այլևս չի կիրառվում.

2) 2-րդ մասը բառերը փոխարինել երկ­րորդ պարբերությունը բառերով՝ հաշվի առնելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջ­ները.

3) նոր խմբագրությամբ շարադրվող դրույթում «դատական ակտերի հարկադիր կատարողի» բառերը փոխարինել «հարկադիր կատարողի» բառերով՝ հաշվի առնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի դրույթները: