ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

                                         

Հարգելի պարոն Գալստյան 

Ձեզ ենք ներկայացնում «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-444-10.01.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջանում «Հիմնադրամների մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասության մեջ «սահմանված ժամկետում» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված» բառերը: Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված փոփոխության արդյունքում հաջորդ նախադասությունն անորոշ կարգավորում է պարունակում, մասնավորապես հասկանալի չէ՝ ինչ հաշվետվության համար է պատասխանատվություն նախատեսվում: Հարկ է նկատել, որ օրինակ «Հիմնադրամների մասին» օրենքի նախորդող՝ 37-րդ հոդվածը նշում է ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների մասին, մինչդեռ հիմնադրամի գործունեության հրապարակայնությունն ապահովելու նպատակով հրապարակվող հիմնադրամի գործունեության մասին հաշվետվությանը վերաբերում է «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածին:

3. Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեի» բառերով»:

4. «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություննեհր և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը լրացվել է նոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով, որով առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 16918-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«Հոդված 169․18․ Հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ թերի հրապարակելը

Հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը կամ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը՝

առաջացնում է նախազգուշացում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տուգանքի նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։»: 

Հարգանքով՝

                                                              էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ