ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՆԱԽԱԳԾԻ ԱՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Պատգամավոր  Մանե Թանդիլյան

 

Նախագծի 1-ին հոդված`«Եթե կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից՝ հեռահար եղանակով (առանց բանկ ներկայանալու)՝ Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն:»:

Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ կերպ. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասն առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ. «Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը  բանկի կողմից՝  կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով:»:

  Ընդունելի է:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդունվել է:

Պատգամավոր               Մանե Թանդիլյան

Նախագծի 2-րդ հոդված  « 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 3 ամիս անց:

2. Սույն օրենքի հրապարակմանը հաջորդող 3 օրացույցային ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում եւ իրականացնում է համապատասխան փոփոխություններ` սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված գործընթացն ապահովելու նպատակով:

Նախագծի 2-րդ հոդվածը  շարադրել հետևյալ կերպ.1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից՝ 3 ամիս հետո:

2. Սույն օրենքի հրապարակումից հետո 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է համապատասխան իրավական ակտը:

Ընդունելի է:  

 

Ընդունվել է: