ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-326-25.10.2019,13.01.2020-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Նախագծով առաջարկվող կարգավորումը հստակեցնելու համար առաջարկվում է նախագծի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը կարող է հաստատել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության  սահմանած կարգով:»:

Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի կարգավորման առարկային ուղղակիորեն առնչվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածը, առաջարկվում է վերոնշյալ հոդվածի 4-րդ մասը ավելացնել «Հաճախորդը (հաշվի տերը) կարող է Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստել նաև առանց բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով:» նախադասությամբ:

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ