ԱՌԱՋԱՐԿ

Հոդված 1. «3.1.-րդ մասով.» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների, կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ սովորող (ուսանող)  վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցվում է ուսումնական տարվա ավարտից հետո` սույն Օրենսգրքի 1601 հոդվածով սահմանված կարգով, որը կիրառելի է.

1) հետբուհական մասնագիտական կրթության՝  հետազոտողի և կլինիկական օրդինատորի հիմնական       կրթական ծրագրերով սովորողների (ուսանողներիհամար.

2) բարձրագույն մասնագիտական  կրթության՝ բակալավրի, մագիստրոսի և դիպլոմավորված մասնագետի  հիմնական կրթական ծրագրերով  սովորողների (ուսանողներիհամար.

     Սույն մասով սահմանված ուսման վարձի փոխհատուցումից սովորողը (ուսանողը) կարող է օգտվել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների կողմից՝ հետազոտողի, կլինիկական օրդինատորի, բակալավրի, մագիստրոսի և դիպլոմավորված մասնագետի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:»:

Հոդված 2.  Օրենսգիրքը լրացնել նոր՝ 1601 հոդվածով.

«Հոդված 1601 . Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող  ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձը

  1. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների, կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ՝ հետազոտողի, կլինիկական օրդինատորի, բակալավրի, մագիստրոսի և դիպլոմավորված մասնագետի հիմնական կրթական ծրագրերով սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը: