ԱՌԱՋԱՐԿ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Խ-430-20.12.2019,05.02.2020-ՏՏԳԲ-011/1 նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 23.1-ին կետով.

«23.1) իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը, բացառությամբ սահմանամերձ գոտիներում պաշտպանական բնույթի նվիրատվությանը, որը ձևակերպվում է գաղտնի գրիֆով:»: