ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Կ-485-4855-24.02.2020-ՖՎ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

 

N

Առաջարկի հեղինակը

Հոդվածը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը)

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»

1.

ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյան

Նախագծի 4-րդ հոդված.

«...Հոդված 684.5. Լիզինգի պայմանագրի լուծումը                                              1.Լիզինգատուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝                                            1)լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի օգտագործումը չի համապատասխանում լիզինգի պայմանագրի պայմաններին կամ լիզինգի առարկայի նշանակությանը,        2)եթե լիզինգառուն սահմանափակում է լիզինգատուի հսկողության իրավունքը լիզինգի առարկայի նկատմամբ,                  3)լիզինգառուն լիզինգի պայմանագրով սահմանված ժամկետում ավելի քան երկու անգամ անընդմեջ չի վճարել հերթական լիզինգային վճարը:»...»

Նախագծի 4-րդ Հոդվածից հանել հետևյալ բառերը . «3) լիզինգառուն լիզինգի պայմանագրով սահմանված ժամկետում ավելի քան երկու անգամ անընդմեջ չի վճարել հերթական լիզինգային վճարը:», քանի որ  նույն հոդվածի 3-րդ կետով սահմանված է.  «Լիզինգի պայմանագրով կարող են սահմանվել լիզինգատուի կամ լիզինգառուի պահանջով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր», որով կարող ենք սահմանել ավելի կարճ ժամկետ քան սահմանված է 3-րդ կետով:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»

2.

ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյան

Նախագծում ավելացնել նոր 12.1 հոդված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147 հոդվածի 16-րդ կետի  վերաբերյալ 

Նախագծում ավելացնել նոր 12.1 հոդված հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի Հոդված 147-ի «Նվազեցվող եկամուտներ (նվազեցումներ)» 16-րդ կետը շարադրել  հետևյալ կերպ. «16) սեփականության իրավունքով  իրենց պատկանող գույքի (բացառությամբ      ձեռնարկատիրական գործունեության  առարկա համարվող  գույքի) օտարումից  անհատ   ձեռնարկատեր և նոտար  չհանդիսացող ֆիզիկական անձանցից  ստացվող եկամուտները, ինչպես նաև լիզինգի պայմանագրի առարկա հանդիսացող գույքի  օտարումից ստացվող եկամուտները, եթե կնքված պայմանագրի պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքի 667-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանված պայմաններին: