ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 16.04.2020թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-487-25.02.2020,06.04.2020-ՄԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ Ազգային  Ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար.               
         

Օրենքի նախագծի 1-ին հոդվածով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 5-րդ կետում «ազգային» բառից առաջ լրացնել «իրենց» բառը: Այս առաջարկությամբ նախատեսվում է հստակեցնել կարգավորումը, մասնավորապես, որ յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ հնարավորություն ունենա չվճարվող արձակուրդի տրամադրման համար դիմել միայն իրենց ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար:       
         

Միաժամանակ առաջարկում ենք նաև Նախագծի 1-ին հոդվածով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 5-րդ կետում նախատեսված պարբերությունը շարադրել որպես տվյալ կետի նախադասություն:   
                   
                            
Հարգանքով՝ 

                                             ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ