ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

 "Սպառողական կրեդիտավորման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին", "Առեւտրի եւ ծառայությունների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին",  "Վարչական իրավախախտումների վերաբերյալ" Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 

(Պ-491-4912-27.02.2020-ՖՎ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

N

Առաջարկի հեղինակը

Հոդվածը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը)

 

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

1.

ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյան

1). Նախագծի 2-րդ հոդված.

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր պարբերություն.

«Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 200,000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկերի համար սահմանում է պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ, հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:»:

 

 

 

 

2). Նախագծի 3-րդ հոդված.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտերը Կենտրոնական բանկն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը երկու ամսվա ընթացքում:

 

 

 

Հոդված 2-ում 200,000 դրամի փոխարեն սահմանել 300,000 դրամ, քանի որ մինչև երեք ամսով տրամադրվող վարկերը հիմնականում տրամադրվում են մինչև 300,000 դրամ սահմանաչափով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հոդված 3-ում նախատեսված ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2021թ հունվարի 1-ից, քանի որ ակնհայտ խստացնող նորմի համար նպատակահարմար է սահմանել մոտ վեց ամիս ժամկետ, միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ գովազդի սահմանափակումից տուժելու են ոչ այնքան ֆինանսական կազմակերպությունները, որքան կայքերը, ռադիոընկերությունները, որոնց մասով հաճախ առկա է նաև տարեկան պայմանագրեր:

Օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտերը Կենտրոնական բանկն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը երկու ամսվա ընթացքում, որը ուժի մեջ է մտնում 2021թ հունվարի 1-ից, քանի որ Հոդված 2-ում նշված պահանջները փաստացի «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 44-րդ հոդվածով սահմանված տնտեսական նորմատիվ է՝ հաճախորդի պարտավորության և եկամտի սահմանային հարաբերակցության չափը (չափերը), որը կարող է ուժի մեջ մտնել ամենաշուտը վեց ամիս հետո:

 

 

 

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

2.

ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյան

1). Նախագծի 1-ին հոդված.

«Առեւտրի և ծառայությունների» մասին Հայաստանի Հանրապետության 2004  թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում լրացնել նոր՝ 8-րդ մաս.

«8. Առեւտրի օբյեկտներում, այդ թվում խանութներում եւ կրպակներում արգելվում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց գլխամասի եւ մասնաճյուղերի տարածքից դուրս «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված ֆինանսական գործառնությունների իրականացումը:

2). Նախագծի 2-րդ հոդված.

Օրենքի 5-րդ հոդվածում լրացնել նոր՝ 11-րդ մաս.

«11. Առեւտրի իրականացման վայրերում արգելվում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց գլխամասի եւ մասնաճյուղերի տարածքից դուրս «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված ֆինանսական գործառնությունների իրականացումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3). Նախագծի 3-րդ հոդված.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8.Առանց կենտրոնական բանկի թույլտվության Առեւտրի օբյեկտներում, այդ թվում խանութներում եւ կրպակներում արգելվում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց գլխամասի եւ տարածքային ստորաբաժանումների տարածքից դուրս «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված ֆինանսական գործառնությունների իրականացումը:»

 

 

 

 

 

Հոդված 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Առանց կենտրոնական բանկի թույլտվության առեւտրի իրականացման վայրերում արգելվում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց գլխամասի եւ տարածքային ստորաբաժանումների տարածքից դուրս «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված ֆինանսական գործառնությունների իրականացումը:

Բանկերը և վարկային կազմակերպությունները մանրածախ վարկավորման մի զգալի հատվածը իրականացնում են առևտրի կետերի, խանութների միջոցով, որտեղ հիմնականում իրականացնում են ապառիկ վարկավորում: Նախագծով առաջարկվող սահմանափակումները ստիպելու են այդ գործառույթն իրականացնել մասնաճյուղեր գրանցելու միջոցով, որը չի ավելացնելու որևէ նոր կարգավորում հաճախորդների համար, քանի որ մասնաճյուղերից դուրս իրականացվող գործառություննների դեպքում էլ ֆինանսական կազմակերպությունները ամբողջովին պարտավոր են պահպանել Սպառողական կրեդիտավորման մասին օրենքի պահանջները՝ ապահովելով հաճախորդի պատշաճ սպասարկում և իրազեկում: Ավելին, այդ կետերը մասնաճյուղեր գրանցելու դեպքում, ֆինանսական կառույցները ստիպված են լինելու վճարել մասնաճյուղերի համար նախատեսված պետական տուրք, որը որոշ ընկերությունների համար կկազմի մի քանի հարյուր միլիոն դրամ, քանի որ նման կետեր առկա են հարյուրավոր խանութներում: Արդյունքում, այս կարգավորումը հակասելու է հեղինակների գլխավոր նպատակին՝ հասնել վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը, քանի որ այս դեպքում այս լրացուցիչ ծախսերը ի վերջո ներառվելու են վարկի տոկոսադրույքի մեջ:

Հոդված 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021թ հուլիսի 1-ից,   կենտրոնական բանկըսույն օրենքում նախատեսված վայրերում սահմանափակ գործունեություն իրականացնելու թույլտվության համար ընդունում է նորմատիվ իրավական ակտեր, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը վեց ամսվա ընթացքում, որը ուժի մեջ է մտնում 2021թ հուլիսի 1-ից: