ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

/«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  (Կ-467-04.02.2020-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծի փաթեթի վերաբերյալ /

1. «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին մասում «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերից առաջ ավելացնել «Հայաստանի Հանրապետություն» բառերը։

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «քանակի» բառից առաջ ավելացնել «անվանական արժեքի» բառերը։

3. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում «իսկ այդպիսի համակարգ չմուտքագրված տեղեկությունների» բառերից հետո ավելացնել «և ըստ անհրաժեշտության այլ» բառերը։

4. Նախագծի 2-րդ հոդվածում «սահմանված անձանց» բառերը փոխարինել «սահմանված մարմինների» բառերով։

5. Նախագծի 3-րդ հոդվածում «մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում» բառերով։