ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

  

Հարգելի պարոն Գալստյան     
                   
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ՀՀ օրենքի նախագծի (Պ-570-15.04.2020-ՏՀ-011/1) (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:     
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պնդում է նախագծի վերաբերյալ  25.05.2020թ. 02/05.7/25745-2020  գրությամբ ներկայացված հիմնավորումներով իր դիրքորոշումը՝ այն է՝ առաջարկում է ձեռնպահ մնալ օրենքում առաջարկվող փոփոխություններից:

Ի լրումն ասվածին հարկ ենք համարում  նշել, որ.

1) նախագծի ընդունման դեպքում կպահանջվի նաև լրացուցիչ մարդկային և նյութական ռեսուրսներ,

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ վերահսկողության կազմակերպման ու իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով: Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:

Հետևաբար, համապատասխան պայմանների, ինչպես նաև վերահսկողության կազմակերպման ու իրականացման կարգի բացակայությունը թե՛ իրավական առումով, թե՛ գործնականում անհնարին կդարձնի համապատասխան տեսչական մարմնի կողմից պետական սահմանի անցման կետերում վերահսկողության իրականացումը: Այսինքն, առանց վերահսկողության կազմակերպման ու իրականացման կարգը սահմանող համապատասխան նորմատիվ իրավական ակտի՝ Նախագծով առաջարկվող լրացումը գործնականում հնարավոր չի լինի կիրառել։

Ներկայումս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից Տեսչական մարմնի հետ համատեղ մշակվում է «Տրանսպորտի բնագավառի վերահսկողության մասին» օրենքի նախագիծ, որը նախատեսելու է տրանսպորտի բնագավառի օրենսդրության նկատմամբ վերահսկողական մի շարք մեխանիզմներ:

Այդուհանդերձ, հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներն, անհրաժեշտ է Նախագծի՝ 

1) 1-ին հոդվածում օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս պահպանել օրենքով սահմանված վավերապայմանների հաջորդականությունը՝ Օրենքի լրիվ անվանումը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը,

2) 1-ին հոդվածի 2-րդ կետում «լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «լրացնել նոր մաս՝ հետևյալ բովանդակությամբ» բառերով,

3) 3-րդ հոդվածում «հրապարակման պահից 1 ամիս անց» բառերը փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից 1 ամիս հետո» բառերով: 

 

       ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ