ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտ­պանության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում լրացումներ և փոփոխու­թյուն­ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքների նախագծերի փաթեթի (Կ-572-17.04.2020-ՊԱ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծերի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «մասում» բառը փոխարինել «մասից» բառով:

2. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի՝

1) 1-ին հոդվածի 2-րդ մասում «ենթակետում» բառը փոխարինել «ենթակետից» բառով, «ծրագրերը» բառից առաջ նախատեսված «,իսկ» բառը հանել, իսկ «բառերը» բառը փոխարինել «բառը» բառով:

2) 2-րդ  հոդվածի 1-ին մասում «ենթակետի» բառը փոխարինել  «ենթակետից» բառով:

3) համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին:

 

Հարգանքով՝ էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ