ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ (Պ-583-20.04.2020, 25.05.2020-ՏՀ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Առաջարկում եմ «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքում նախատեսել իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու համար օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվելու պայման:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Վերոգրյալ առաջարկով ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու հիմքերի և անվճարունակության հատկանիշների տարբերակված հիմնավոր մոտեցում կցուցաբերվի, ինչը բացակայում է գործող իրավակարգավորումներում:

 

Հարգանքով՝                                                                                           պատգամավոր Արթուր Դավթյան