1.     Առաջարկում ենք Նախագծի 7-րդ մասով խմբագրվող՝ Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել, որ աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը՝ հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը՝ հողի կադաստրային արժեքի15 տոկոսից:

 

2.    Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետով խմբագրվող՝ Օրենսգրքի 68-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանել, որ աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք նախավճարը վճարում են տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի դեպքում՝ 3 տոկոսի չափով։