ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Գալստյան

                   
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-633-01.06.2020-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները

1. Օրենքների նախագծերի փաթեթի վերնագրերում, ինչպես նաև նախագծերի 1-ին հոդվածներում «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը.

2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ և 5-րդ հոդվածի 7-րդ մասերում  շարադրված 12-րդ կետում «որոշմամբ հաստատված» բառերը փոխարինել «որոշմամբ սահմանված բառերով. 

   
1) Նախագծի 2-րդ հոդվածի 8-րդ մասում «Հայաստանի Հանրապետության համայնք ների» բառերը փոխարինել «Համայնքների» բառով՝

     
2) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 5-8-րդ մասերում, 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 5-7-րդ, 10-րդ մասերում,  7-րդ հոդվածում և  8-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «հետևյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

3) Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերում և 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերից հանել «հետևյալ բովանդակությամբ» բառերը, միաժամանակ նույն մասում՝ «կետերով» բառը փոխարինել «կետեր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

         
4) Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում «կետը» բառը փոխարինել «կետում» բառով, իսկ «բառով» բառից առաջ լրացնել «կետադրական նշանով և» բառերով, ինչպես նաև 3-րդ մասում «19-րդ կետից հետո լրացնել նոր կետերով հետևյալ բովանդակությամբ» ձևակերպումը փոխարինել «լրացնել նոր՝ 20-21-րդ կետեր» ձևակերպմամբ: 

   
5) Նախագծի 5-րդ հոդվածի 7-րդ կետում «12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.» բառերն անհրաժեշտ է փոխարինել «12-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.» բառերով:

Կատարվել է  նաև նախագծում առկա հոդվածների համարակալումների շտկում:         

Հարգանքով      ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ