«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­­ԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­­ԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱ­­ԲԵՐ­ՅԱԼ ՎԵՐԱ­­ԲԵՐ­ՅԱԼ (Պ-555-09.04.2020-ԱՍ-011/0) ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

 

 «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրա­պետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում լրա­ցում­ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախա­գծերի փաթե­թով, մասնավորապես, առաջարկվում է կարգավորել արտակարգ իրա­վի­ճակ­ներում բժշկա­կան օգնության և սպասարկման կազմակերպման հետ կապված հարա­բե­րու­թյուն­ներ:

Նախագծերի վերաբերյալ հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)`

1) 2-րդ հոդվածով առաջարկվող դրույթի վերնագիրը խմբագրել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» գործող օրենքում (այսուհետ` Օրենք) նման վերտառությամբ հոդված արդեն իսկ գոյություն ունի.

2) 2-րդ հոդվածով առաջարկվող 24.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթը հանել և ներառել Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից շրջանառվող «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախա­գծում.

3) 2-րդ հոդվածով առաջարկվող 24.2-րդ հոդվածը հանել՝ միաժամանակ լրացում կատարելով Օրենքի 22-րդ հոդվածում: Մասնավորապես, առաջարկում ենք Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը «պայմաններով» բառից հետո լրացնել «օրենքով չարգելված այլ աղբյուրներից» բառերով:

2. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաս­տանի Հանրա­պետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հան­րա­պետության օրենքի նախագծի՝

1) 1-ին հոդվածն անհրաժեշտ է հանել: Առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները հաստատվելուց հետո, նշված պլաններից և իրավիճակից ելնելով՝ Կառավարությունը կսահմանի անհատական պաշտպանության միջոցների ցանկը, նվազագույն քանակը, ապահովման, բաշխման, թարմացման ու փոխարինման կարգը.

 2) 2-րդ հոդվածով նախատեսված դրույթն առաջարկում ենք հանել, քանի որ այդ հարաբերությունները կարգավորված են «Աղետների ռիսկի կառավարման և բնակչու­թյան պաշտպանության մասին» օրենքի նախագծով: