«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔԻ ՆԱ­ԽԱԳԾԻ ՎԵՐԱ­­ԲԵՐ­ՅԱԼ (Պ-504-06.03.2020-ԱՍ-011/0) ՀԱՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետու­թյան աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մա­սին» Հայաստանի Հան­րա­պետության օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ առա­ջարկում է՝

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածում լրացվող 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ, բացառությամբ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի:»:

Օրենսգրքի 105-րդ հոդվածում լրացվող 1.1-ին մասը վերոնշյալ խմբա­գրու­թյամբ շարադրելու պարագայում օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող լրաց­ման անհրաժեշտությունը բացակայում է:

 Վերոնշյալ առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրինակ՝ պետական համակարգում լինում են դեպքեր, երբ վերակազմակերպումների արդյունքում հաստիքների կրճատման հետևանքով հնարավոր չի լինում պահպանել աշխատողի պաշտոնը։