ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-648-12.06.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծերի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:      

1. «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝        

1) 1-ին հոդվածի «դեկտեմբերի 5-ի» բառերից հետո լրացնել «ՀՕ-139-Ն» բառերը, իսկ «հոդվածում» բառը փոխարինել «հոդվածի» բառով:

2) 1-ին հոդվածի 1-ին կետում «լրացնել» բառից հետո լրացնել «նոր» բառը, իսկ  «այդ վարչական ակտը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով» բառերը հանել։  

3) 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.        

«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

4) 2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.        

«Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտն (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները) ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու (վիճարկելու) պահանջով ներկայացված վիճարկման հայցերի հիման վրա համապատասխան վարչական ակտերի կատարման կասեցումները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են վերացած` բացառությամբ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ավարտված գործերով դատական ակտերի բողոքարկման և վերաքննության կամ վճռաբեկության կարգով նման գործերի քննության դեպքերի:»:

2. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի՝         

1) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր «դ» կետ.   

«դ) այն դեպքերի, երբ  վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից բողոքարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):»:       

2) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.     

«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:
                  
                  
          Հարգանքով՝   ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ