ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Գալստյան
                   
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-585-23.04.2020,11.06.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                   
           Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ «ներկայացված պայմանագրում տեղ գտած փաստաթղթի էությունն ու բովանդակությունը չփոխող լեզվական կամ տպագրական սխալների, ուղղման առանձնահատկությունները կարգավորող իրավական ակտեր:»:    
                                                

 ՀԱՐԳԱՆՔՈՎ    

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ