«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-575-17.04.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

 

1. Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծում կատարվում է մեկ լրացում՝ անհրաժեշտ է Նախագծի վերնագրում «լրացումներ» բառը փոխարինել «լրացում» բառով:

2. Հարկ է նկատել, որ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված արարքը «պաշտոնեական դիրքն օգտագործելով» կատարելը հասկացությունն արդեն իսկ ենթադրում է, որ արարքը պաշտոնեական դիրքն օգտագործելով կարող է կատարվել միայն պաշտոնատար անձի կողմից: Ըստ այդմ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետից հանել «պաշտոնատար անձն իր» բառերը, իսկ «կատարել» բառը փոխարինել «կատարվել» բառով:

3. Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներն անհարկի ընդլայնում են ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի կիրառման տիրույթը: Մասնավորապես, Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներից բխում է, որ փաստաբանի կողմից իրականացվող ցանկացած գործունեությանը ցանկացած սուբյեկտի կողմից խոչընդոտելը հանգեցնելու է քրեական պատասխանատվության, ինչն ընդունելի չենք համարում:

Գտնում ենք, որ քրեորեն պատժելի պետք է լինի միայն կոնկրետ գործով արդարադատության իրականացման գործընթացում փաստաբանի գործունեությանը խոչընդոտելը, այսինքն՝ կոնկրետ գործի քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը միջամտելը:  

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագծով ներկայացված կարգավորումները կարող են ընդունելի լինել միայն մեր կողմից ներկայացված վերոնշյալ նկատառումները հաշվի առնելու դեպքում։