ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

 Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (Կ-664-18.06.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.      

 «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝    

 1. 7-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «, փորձաքննական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ» բառերը փոխարինել  «, փորձաքննական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի համապատասխան վարչական ակտով» բառերով:  

 2. 10-րդ հոդվածի 5-րդ մաով առաջարկվող Օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «հաշվետվությամբ» բառից առաջ լրացնել «մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողների դեպքում՝»,      

23-րդ հոդվածով առաջարկվող  Oրենսգրքի 50-րդ հոդվածում լրացվող 1.3-րդ կետի «բ․» ենթակետից հանել  «տարեկան 500.0 հազար տոննայից ավելի արտադրողականության պարագայում» բառերը,   

3. 30-րդ հոդվածով առաջարկվող Oրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացվող 28 -րդ և 29-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․    

«28) առնվազն 10 տարի պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, լրահետախուզման և շահագործական հետախուզման աշխատանքների ընթացքում, ինչպես նաև խտանյութից կամ ձուլվածքից օգտակար հանածոյի որակի և քանակի և այլ հատկությունների որոշման նպատակով վերցված բոլոր փորձանմուշները,   

29) օգտակար հանածոյի արդյունահանման և  շահագործական հետախուզման աշխատանքների ընթացքում օգտակար հանածոյի որակի, իսկ  լրահետախուզման կամ խտանյութից կամ ձուլվածքից օգտակար հանածոյի որակի, քանակի և այլ հատկությունների տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով վերցված փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում,»,  

4. 30-րդ հոդվածով առաջարկվող Oրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով․        

«31) լեռնահատկացման սահմաններում չշահագործվող բոլոր ստորգետնյա լեռնային փորվածքների մուտքերը առնվազն մեկ մետր հաստությամբ բետոնապատել»,        

5. 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․   

« 3․ Ընդերքօգտագործման իրավունք ունեցողները սույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով լրացվող 31-րդ կետի կիրարկումն ապահովում են սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:»։։      
                                                
                                     
Հարգանքով՝   ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ